«Իսկ այսօր կա՞ «շարասյուն», թե՞ ոչ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Քանի որ 5-րդ շարասյան թեման շարունակում է աշխույժ ծավալումը, ինչի վրա էլ անշուշտ կառուցված էր հաշվարկը, կարծում եմ հասարակությունը պետք է քննարկի ու առաջադրի մեկ հարց, և այդ հարցը բոլորովին այն չէ՝ եղե՞լ է «շարասյուն», թե՞ չի եղել: Բանն այն չէ, որ դա կարևոր չէ: Դա կարևոր հարց է: Բայց այսօր կա առավել կենսականն ու հրամայականը, որը հետևյալն է. իսկ այսօր կա՞ «շարասյուն», թե՞ ոչ:
Ինչո՞ւ է սա կարևոր: Կարևոր է, որպեսզի փակվի՝ Աստված մի արասցե որևէ լուրջ զարգացումից հետո թեման որևէ քաղաքական նկատառումով խաղարկելու որևէ ճանապարհ, որևէ ճամբարից, եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալիորեն:
Սա իհարկե ամբողջական լուծում չէ, և ցավոք այսօր չկա ամբողջական լուծում ենթադրող կամ պարունակող որևէ քայլ, բայց, եթե վերստին բացել եք այդպիսի խոսակցություն, ուրեմն խոսեք ներկայով՝ հիմա կա՞, թե ոչ, դա կլինի պատասխանատվության աստիճանը համատարած բարձրացնող խոսակցություն:
Իհարկե ամենալավ տարբերակը կլիներ այդ մասին չխոսելը: Բայց, դարձյալ ցավոք, մենք կարծես թե գոնե առժամանակ՝ թե սուբյեկտիվ, թե օբյեկտիվ պատճառներով զրկված ենք լավ տարբերակների գործնական հնարավորությունից»:

«Տեղի է ունենում մարդկային առաքինությունների նենգափոխում»․ Հակոբ Բադալյան
5617:30
«Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ»․ Վահե Դավթյան
6617:00
«Եթե մինչև 2031թ․ Նիկոլ Փաշինյանը լինի իշխանություն, Հայաստանից ի՞նչ կմնա»․ Ոսկան Սարգսյան
6516:54
ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի համատեղ ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6516:48
««3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում»․ Լավրով
10816:36
«Ռուսաստանը «Թրամփի ուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»․ Լավրով
9716:24
«Որոշումներն այստեղ չեն կայացվում, այս դատական շենքն ուզուրպացված է իշխանությունների կողմից»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
5716:18
«Կառավարությունում հյուրընկալեցի Անտոնիու Գուտերեշին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5616:12