Ռումինիայի ափերի մոտ լցանավի հրդեհի հետևանքով ութ նավաստի անհետ կորել է

Ռումինիայի ծովային վարչությունը (ANR) հինգշաբթի օրը հաղորդել է, որ քիմիական նյութեր տեղափոխող լցանավի անձնակազմի 12 անդամներից 8-ն անհետ կորել են Սև ծովում՝ Ռումինիայի Սուլինա քաղաքի մոտ գտնվող նավի վրա բռնկված հրդեհի պատճառով։
Հինգշաբթի օրն ավելի վաղ Ռումինիայի ծովային փրկարարական գործակալությունը (ARSVOM) հայտնել էր, որ Սան Մարինոյի դրոշի ներքո նավարկող լցանվի անձնակազմն օգնություն է խնդրել ռումինացի փրկարարներից՝ Սուլինայի մոտ նավի վրա բռնկված հրդեհի պատճառով: Հրդեհը տեղի է ունեցել, երբ գիշերը տարածքում կործանիչներ են օդ բարձրացել անօդաչու թռչող սարքերի պատճառով։ «Անձնակազմի 12 անդամներից ութը դեռևս անհետ կորած են համարվում, և տարածքում որոնողական-փրկարարական գործողություններ են սկսվել»,- ասվում է ANR-ի կողմից լրատվամիջոցներին տրամադրված հայտարարության մեջ։
Սա Ռումինիայի տարածքային ջրերի մոտ առևտրային նավերի հետ կապված երկրորդ արտակարգ դեպքն է վերջին 12 ժամվա ընթացքում՝ Սև ծովում օդային հարձակման մասին ահազանգերի աճի և անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին հաղորդագրությունների ֆոնին։
Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունը նախկինում հայտնել էր, որ նախորդ գիշերը Տուլչեա սահմանային շրջանում օդային հարձակման մասին ահազանգ է հայտարարվել, և կործանիչներ են օդ բարձրացել։ Ռազմական ռադարները Սուլինայի և Օձի կղզու մոտ գտնվող ազգային օդային տարածքում ժամը 1:34-ին անօդաչու թռչող սարք են հայտնաբերել, սակայն թիրախը շուտով անհետացել է տարածքային ջրերի վրայով գտնվող ռադարների էկրաններից։

Կամիշևախայում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, 30 մարդ մնում է փլատակներում
201Երեկ, 21:01
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
303Երեկ, 18:49
ԱՄՆ Վաշինգթոն նահանգում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել
357Երեկ, 14:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի հարավում գտնվող Ozon-ի պահեստին
267Երեկ, 11:31
ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում չորս լցանավ է պայթել ականների վրա
357Երեկ, 11:19
Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև
168Երեկ, 07:12
Կցորդիչով բեռնատարն Ապարանից Երևան գնալիս բախվել է էլեկտրասյանը, ապա մեքենաներին, վագոն տնակին (տեսանյութ)
207Երեկ, 00:42
Բեռնատարի վարորդը չի կարողացել արգելակել, ինչն էլ հանգեցրել է ողբերգական ավտովթարի
189Երեկ, 00:30