«Տեղի է ունենում մարդկային առաքինությունների նենգափոխում»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Կառավարությունը կայացրել է Հայաստանի էլցանցերը հանրային գերակա շահ ճանաչելու, փաստացի՝ սեփականատիրոջից խլելու որոշում։ Նիկոլ Փաշինյանն այդ որոշումը բնորոշել է «կոպեկ առ կոպեկ հետ բերելու» տրամաբանությամբ, կամ այլ կերպ ասած՝ «թալանը վերադարձնելու»։
Սա ոչ միայն քարոզչական մանիպուլյացիա է, այլ ըստ էության նաև բավականին անբարո արձանագրում։ Խնդիրն այն է, որ Էլցանցերը Սամվել Կարապետյանի սեփականության ներքո է հայտնվել ոչ թե իբրև թալան, այլ ՝ թալանի հետևանքը վերացնելու համար։ Մինչև Սամվել Կարապետյանի սեփականություն դառնալը, ՀԷՑ–ը Ռուսաստանի պետական ընկերության սեփականություն էր՝ Ինտեր ՌԱՕ–ի։ Ինտեր ՌԱՕ–ն էլցանցերը կառավարել էր խայտառակ վատ, նաև, իհարկե, այն պարզ պատճառով, որ պետական ընկերություն է։ Պետական կառավարումը ամենավատ կառավարումն է, երբ խոսքը վերաբերում է տնտեսական խոշոր համակարգերին։ Ի դեպ, դա Հայաստանի քաղաքացիները տեսնում են նաև այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո վերցրեց ՀԷՑ–ը Սամվել Կարապետյանի ձեռքից և դրեց պետական կառավարման ներքո։
Դրանից հետո անգամներով ավելացել են վթարներն ու համակարգային խնդիրները, հոսանքի անջատումները։
Վերադառնալով Ինտեր ՌԱՕ–ին։ Այդ ընկերությունն այն աստիճան վատ էր կառավարել էլցանցերը, որ դրանք հասել էին ֆինանսատեխնիկական ճգնաժամի։ Դրան հաջորդեց հոսանքի գինը բարձրացնելու մտադրությունը, որպեսզի ծածկվի ճգնաժամը։ Իսկ այդ որոշմանն էլ հաջորդեց Էլեկտրիկ Երևանը։ Սամվել Կարապետյանը էլցանցերը ձեռք է բերել այդ ամենից հետո, երբ պարզապես կար էլցանցերը ճգնաժամից դեպի աղետ «անցումից» բառի գրեթե բուն իմաստով փրկելու անհրաժեշտություն։
Ըստ էության, Սամվել Կարապետյանն այդպիսով էլցանցերի համակարգը ոչ թե թալանել է, այլ համակարգը փրկել է նախկին սեփականատիրոջ թալանի հետևանքից, այդպիսով դրա հետևանքից զերծ պահելով ամբողջ էներգետիկ համակարգն ու հանրությանը՝ որպես այդ համակարգի սպառող։
Կարելի է Սամվել Կարապետյանի հանդեպ, նրա գործունեության հանդեպ, նրա քաղաքական դերակատարման հանդեպ ունենալ ամենատարբեր մոտեցումներ ու տեսակետներ, բայց չարձանագրել այն, որ նա փաստացի ձեռք բերելով ծանր վիճակում գտնվող էլցանցերը, ուղղակի կարողացել է համակարգը զերծ պահել կոլապսից, կայունացնել և բերել արդյունավետ կառավարման ռեժիմի, պարզապես մարդկայնորեն ամոթ է։
Եվ այստեղ արդեն հարցը նույնիսկ Սամվել Կարապետյանը չէ։ Հազիվ թե Կարապետյանը առանձնապես նեղսրտի, որ կառավարությունը նենգափոխում է պատկերը էլցանցի հարցում։ Խնդիրը այստեղ այն է, որ լայն իմաստով տեղի է ունենում մարդկային առաքինությունների նենգափոխում, դրանց արժեզրկում, երբ մարդկանց փոխանցվում են ազդակներ, որ նենգափոխման ու մանիպուլյացիայի ենթակա է ամեն ինչ, եթե պահանջվում է քաղաքական կամ իշխանական կոնյուկտուրայի բերումով։ Իսկ արվածը, աշխատանքը գնահատելը, դա մարդկային առաքինություն է։ Հենց դրա նենգափոխումն է խորքային խնդիրը ու վտանգը, որ հանրությանը սպառնում է այս դրվագների ներքո»։

«Տեղի է ունենում մարդկային առաքինությունների նենգափոխում»․ Հակոբ Բադալյան
2417:30
«Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ»․ Վահե Դավթյան
5217:00
«Եթե մինչև 2031թ․ Նիկոլ Փաշինյանը լինի իշխանություն, Հայաստանից ի՞նչ կմնա»․ Ոսկան Սարգսյան
4716:54
ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի համատեղ ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5116:48
««3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում»․ Լավրով
9016:36
«Ռուսաստանը «Թրամփի ուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»․ Լավրով
8316:24
«Որոշումներն այստեղ չեն կայացվում, այս դատական շենքն ուզուրպացված է իշխանությունների կողմից»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
5216:18
«Կառավարությունում հյուրընկալեցի Անտոնիու Գուտերեշին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4816:12