Վթար Ասկերանում. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Մարտի 22-ին ժամը 20:00-ին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել և կան տուժածներ:
Անմիջապես դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները և քննչական կոմիտեի օպերատիվ խումբը պարզել են, որ ժամը 19:40-ի սահմաններում, նշված ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրին՝ Ստեփանակերտ քաղաքի 46-ամյա բնակիչ Է. Գ.-ն վարելով իրեն պատկանող «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան, կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի ձախ և շրջվել։
Պատահարի հետևանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Նույն մեքենայի ուղևորներ՝ Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի 24 և 29-ամյա բնակիչներ՝ Գ.Հ.-ն և Գ. Ա.-ն ստացած մարմնական վնասվածքներով շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն։

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել
28225.09.2026, 21:42
Աթենքում պայթյունի հետևանքով շենք է փլուզվել (տեսանյութ)
71525.09.2026, 13:00
Երուսաղեմում հայ երեխա է հարձակման ենթարկվել (տեսանյութ)
50425.09.2026, 11:49
Ղազախստանցի զոհված զինծառայողների թիվը հասել է 14-ի
76825.09.2026, 11:24
Ուկրաինան հարվածել է Պերմի նավթավերամշակման գործարանին (լուսանկար)
41725.09.2026, 10:36
Աշակերտուհու պայուսակից հայտնաբերել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված
22625.09.2026, 10:24
Փեսային միտումնավոր մահացու վրաերթի ենթարկած աներորդին ներկայացել է ոստիկանություն
25224.09.2026, 19:42
Ղազախստանում Կասպից ծովի ափին զորավարժությունների ժամանակ առնվազն 9 զինծառայող է զոհվել (տեսանյութ)
58824.09.2026, 16:12