Անհետ կորած երիտասարդի դին հայտնաբերվել է անդունդում
![]() 425 Հինգշաբթի, 23 մարտի, 2023 թ., 21:48 Այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն և ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենան գահավիժել է ձորը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, փրկարարներն ու պարեկները ճանապարհից մոտ 500 մետր խորության անդունդում հայտնաբերել են Opel մակնիշի ավտոմեքենա: Այնտեղ իջնելու համար օգտագործվել են հատուկ ճոպաններ: Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի: Այսօր առավոտ ժամը 06:00-ից ոստիկանները փնտրում էին մահացածին՝ որպես անհայտ կորած: Դին մեծ դժվարությամբ փրկարարները, ոստիկաններն ու մահացածի հարազատները ճոպանի միջոցով դուրս են բերել անդունդից: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 24-ամյա Հովհաննես Կ.-ն է: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
«Խոսակցությունների համաձայն՝ ձկնորսներից մեկը ջրահեղձ է եղել». Վահան Թումասյան (տեսանյութ)
13112:42Հյուրանոցի բակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կախված վիճակում
22510:24Մեքենայից թռած անձրևաջուրը դարձել է ողբերգական ծեծկռտուքի պատճառ (տեսանյութ)
461Երեկ, 22:44Համերկրացուն սպանած երիտասարդը կալանավորվել է (տեսանյութ)
258Երեկ, 18:54Հովիվը հոսանքահարվել ու մահացել է. մի քանի խոշոր եղջերավորներ սատկել են
475Երեկ, 17:18Ուժգին քամու վնասները՝ Մալաթիա-Սեբաստիայում (տեսանյութ)
35011.05.2025, 21:18Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնում վնասվել են տանիքներ, տապալվել ծառեր
43511.05.2025, 18:54Նիգավանում գտնվող գետից հովիվը դուրս է բերել տղամարդու մարմին
33811.05.2025, 15:42