Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«7-ամյա էրեխուն չոլում թողած ***-ը 2018-ին չի ծնվել, նա հետսովետական Հայաստանի արտադրանք ա». Իշխանյան

«7-ամյա էրեխուն չոլում թողած ***-ը 2018-ին չի ծնվել, նա հետսովետական Հայաստանի արտադրանք ա». Իշխանյան
395
Շաբաթ, 10 հունիսի, 2023 թ., 16:00

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս Հայաստանը 30 տարվա Հայաստանի կեղծիքի պիկն է։
7-ամյա էրեխուն չոլում թողած ու հպարտացող որձը 2018 թվին չի ծնվել։ Նա հետսովետական Հայաստանի արտադրանք ա, որն անցել ա 30 տարվա հայկական կրթօջախներով ու մյուս կառույցներով։ Ամենայն հավանականությամբ, բանակում էլ ծառայած կլինի։
Հայաստանի մարդուն իրանց պես են սարքել նրանք, ովքեր իրանց անձի շուրջ են կերտել պետությունը։ Որոնց խոսքերի մեջ 1000 անգամ «ես»-ն ա շեշտվում, որոնք ճակատագրական որոշումները կայացրել են իրանց «ես»-ը բավարարելու համար ու իրանց «ես»-ի խաթեր կեղծել են թե՛ պատմությունը, թե՛ մարդկային հարաբերությունները, թե՛ Հայաստանի անկախությունն ու քայքայել հանրապետության հիմքը, որի կերտողը տիֆից էր մահացել, ոչ թե Աղասի Խանջյանի սև տանը նեղացած հոտել ու անհաղորդ մնացել ժողովրդի ճակատագրից։
Արամ Մանուկյանի տունը լքված, գցած ա, արձան չկար երկար ժամանակ, գերեզմանի տեղը՝ նեղ, մի քանի խումբ մարդ գիտեր, որովհետև իրանց սորտը չէր․ նվիրյալին հո չե՞ս մեծարի, անձիս համար շահ կա՞, էդ ո՞վ ա էդ հարիֆ հայրենասերը, հըլը մի բան էլ՝ դաշնակ։
Մանկաֆոբը մուննաթ ա գալիս 7 տարեկան էրեխու վրա, թե դրան մի տեսեք, ծնողներն էլ պետական գործի են, բայց իշխանությանն ա քննադատում։
Էս միտքը 2018 թվին չի ստեղծվել։ Սա ստեղծվել ա համակարգում, որտեղ պետական գործի լինելը ոչ թե մասնագիտական հմտություն ա պահանջում, այլ խոնարհում թայֆին, ոչ թե պետության զարգացման, կենսունակության օղակ ա պետական համակարգում աշխատողը, այլ դե գործ ա տվել ենք, անում ա, մեզ էլ պիտի դրա համար շնորհակալ լինի։
Էս սորտի համար պետությունը իրա գառաժի ավտոն ա, կուզի հայ լավագույն գեներալներից Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ-ից կբերի կդատի, կուզի Հայաստանի անձնագիր ունեցողին ներս չի թողնի երկիր, կուզի Լիսկային մարզպետ կդնի․ իրա մահկանացու ճաշակը վեր ա ժողովրդի կարիքներից։ Լինելով նյութական կետ ամբողջ հայկական համակարգի մեջ՝ Էս սորտն ապրում ա էնպես, որ գիտեն, թե անմահ են ու կարող են զոհել այլոց շահերը։ Նույն սորտը 2018-ին հեղափոխություն արեց իրա նման սորտի դեմ․ ոչ թե պետության համար, այլ «ես»-ի, որ իր թայֆին լավ լինի ու մյուս թայֆին ստորացնի՝ թքած, թե մյուս թայֆից ով ինչ հմտություն ունի ու ոնց կարա օգնի պետությանը։
Էս սորտը արագ ա համախմբվում ու իրար հետ ուժեղանում, որտև անձնական շահը ավելի արագ ա տեղ հասնում մարդկանց ուղեղին, քան երկրի հարատևության՝ ընդհանուրի բարօրությունը, որտեղ անձնական շահը երկարատև կտրվածքով ա բավարարվում։
Էս կեղծիքից ա գոյացել մարդը, որի համար ավելի կարևոր ա հանկարծ չպիտակավորեն իրան, հանկարծ չմտածեն էս կամ էն թայֆից ա, քան իրա պետության փրկությունը, հայրենակիցներին, մշակույթը պատշապնելը։ «Իմ» մասին կարծիքներն ավելի էական են, քան մարդկանց ձեռից պապենական տունը խլելը։
Էս կեղծիքի պիկը դավաճանությունն ու աղետը պիտի լիներ, ուրիշ ձև չկար էս ձնագնդի ավարտին։ Մնում ա փրկել պետությունը էս սորտի արածից՝ հույսով, որ հաջորդ սորտը իրա ու կողքինի շահով չի դիտարկելու մյուսներին ու պետությունը, այլ հայ ազգն ա մի մեծ ընտանիք ընկալելու իրա բոլոր սորտերով ու աշխարհն էլ՝ իրա ընտանիքի բարեկեցության համար ռեսուրս, ոչ թե բարերար կամ բոբո»։