«Արևմուտքի համար ռուս-իրանական հեգեմոնիան խորտակելն ավելի կարևոր է, քան հայերի փրկությունը». Գարիկ Քեռյան
![]() 427 Ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2023 թ., 02:12 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե պատերազմ չլինի և տա աստված, որ Հայաստանը կարողանա խուսափել պատերազմից, իմ դիտարկմամբ դա հնարավոր կլինի միմիայն ռուս-իրանական որոշակի փոխհամաձայնության, ՌԴ-Իրան շահերի շրջանակի ճշտման և կապուղիների կարգավիճակի շուրջ կոնսենսիուսի արդյունքում: Այդ համաձայնությունը, որն իհարկե կլինի չհրապարակված և չհանրայնացված կստիպի Ադրբեջանին և նրա դաշնակից Թուրքիային ընդունել խաղի կանոնները և առայժմ սպասել բանակցային գործընթացի ընթացքում իրենց համար ձեռնտու ինչ որ արդյունքների: Բայց այստեղ հնարավոր է Բրյուսել-Վաշինգթոն առանցքի ակտիվացում տարածաշրջանում ռուս-իրանական հեգեմոնիայի դեմ, որն հիմա էլ ակնհայտ է: Այդ հեգեմոնիան խորտակելը նրանց համար շատ ավելի կարևոր է քան, թե պատերազմի կանխումը և հայերի փրկությունը: Իհարկե ես չեմ պնդում այն միտքը, որ հավաքական Արևմուտքը միանշանակ կողմ է պատերազմի միջոցով հարցերի լուծմանը, շատ ավելի լավ կլինի, որ ռուսները իրենք իրենց կամքով հեռանան: Բայց, եթե չեն հեռանում, ինչպես ասացին Պեսկովը և նրանից հետո էլ Պուտինը, ապա իրավիճակը փոխվում է: Ստացվել է այնպես, որ մեր շուրջը բախվում են համաշխարհային և տարածաշրջանային ուժերը, որոնք իրենց շահերի սպասարկման համար օգտագործում են հայ-ադրբեջանական առճակատումը, որից երկու կողմերն էլ տուժվում են, կապ չունի, թե ով շատ, ով քիչ: Ելքը մնում է միայն մեկը՝ երկկողմանի ձևաչափ առանց արտաքին միջնորդների»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
