Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«44-օրյա պատերազմի առաջին օրը Ադրբեջանը ոչնչացրել է ՀՕՊ համալիրների մոտ 30%-ը»․ Այսեր Ղազարյան

«44-օրյա պատերազմի առաջին օրը Ադրբեջանը ոչնչացրել է ՀՕՊ համալիրների մոտ 30%-ը»․ Այսեր Ղազարյան
131
Այսօր, 15:06

Անտառագետ, ՇՄ նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովի պաշտոնական հայտարարության համաձայն 44-օրյա պատերազմի միայն առաջին օրը նրանք ոչնչացրել են մեր ՀՕՊ համալիրների մոտ 60%-ը: Բայց վերհանված, հենց իրենց կողմից փաստագրված տեսանյութերի համաձայն 44-օրյա պատերազմի առաջին օրերին ԱՀ ՊՆ ՀՕՊ համալիրներից ոչնչացվել է 11 միավոր 9K33 OSA-AKM, որոնցից աշխատանքային վիճակում է եղել 9-ը միավորը և 3 միավոր 9K35 Strela-10: Այսինքն՝ պատերազմի առաջին օրը ոչնչացվել է ՀՕՊ համալիրների մոտ 30%-ը»:

Աղբյուրը`   Այսեր Ղազարյան