«Ի՞նչ ասել մարդկանց, որ տուն ու գյուղ ու երկիր են կորցրել». Աստղիկ Քեշիշյան
![]() 582 Չորեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2023 թ., 02:12 Արցախի Մոխրաթաղի դպրոցի ուսուցչուհի Աստղիկ Քեշիշյանը գրել է. «Մարդկանց քաոտիկ ամբոխում ոսկեդեղին մազեր եմ տեսնում՝ թափված հոր ուսին: Մի քանի ակնթարթ անշարժ նայում եմ իրենց ուղղությամբ: Հայրը շրջվում է, հարևաններիցս մեկն է՝ աչիկոյի՝ Լուսեի հետ: Կորած հարազատներին գտածի պես մոտ եմ վազում: Մի քիչ հեռու Մերին է կանգնած՝ երեք երեխաների ծննդյան վկայականները ձեռքին, գրանցում են անում: Գրկվում ենք, Մերին լացում է, իմ արցունքները դեպի ներս են հոսում: Չգիտեմ՝ ինչ եմ ասում իրեն, ասում եմ, թե չեմ ասում: Ես դպրոցում ու համալսարանում գերազանցիկ եմ եղել: Ինձ ոչ ոք երբեք չի սովորեցրել ինչ ասել մարդկանց, որ տուն ու գյուղ ու երկիր են կորցրել: Աղբյուրը` Աստղիկ Քեշիշյան |

«Ձեր ադրբեջանցիներին խորհուրդ տուր՝ Արցախի եկեղեցիները չպղծեն»․ Նիկողոս Հովհաննիսյան
2716:36
«ՔԿՀ-ում հանդիպեցի Խաչիկ Գալստյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ»․ Տիգրան Աբրահամյան
2716:30
«Դուք արդարադատություն չեք իրագործում, դուք դատում եք արդարությունը»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
4816:24
«Մարդկանց ծաղրելու «կոպիտ արվեստը»»․ Հակոբ Բադալյան
4816:12
Մովսես Շարբաթյանի տնային կալանքը վերացվեց (տեսանյութ)
7615:42
«Չսպառնաս մեր Եկեղեցու հոգևորականին». Մարինե Ֆարմանյան
8415:36
Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն (տեսանյութ)
9515:24
«Կարգավորվում եմ». Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց ԲԿ-ից (տեսանյութ)
10015:12
