Ովքե՞ր են մնացել Արցախում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Գործարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությամբ ռուս-ադրբեջանական տանդեմը փորձելու է մի կարևոր խնդիր լուծել՝ պատանդ պահել առնվազն մի քանի հարյուրից մինչեւ հազար արցախցիների և հատկապես ռազմաքաղաքական էլիտային, որպեսզի մարդիկ այսուհետ չհամարձակվեն մտածել Արցախը լքելու մասին՝ հասկանալով, որ անցակետում արժանանալու են Ռուբեն Վարդանյանի ճակատագրին։ Երկու կողմին էլ ձեռնտու է, որ Արցախում գոնե 25-30 հազար հայ մնա, որը կապահովի ռուսների ներկայությունը և Ադրբեջանին էլ միջազգային հանրության առջև մանևրելու հնարավորություն կտա, որ ինքն էթնիկ զտումներ չի իրականացրել, ահա՝ հայերը շարունակում են ապրել իրենց հետ։
Արդեն 50 հազարից ավելի արցախցիներ են բռնի տեղահանվել Հայաստան, սակայն հազարավորներն էլ շարունակում են մնալ, այդ թվում՝ պետական պաշտոնյաներ, ռազմական գործիչներ։ Արցախում են երեք նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատարներ և գեներալներ, խորհրդարանի ընդդիմադիր երեք խմբակցությունների բոլոր պատգամավորները:
Հայաստանում է Սամվել Բաբայանը՝ իր կուսակիցների հետ, բացառությամբ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի եւ կին պատգամավոր Գոհար Սարգսյանի։ «Ազատ հայրենիք»-ՔԴՄ դաշինքից էլ արտագաղթողներ կան, որոնց անունները չկարողացանք ճշտել։ Արցախում են նաև ամենաողբերգական կերպարն Արցախի իշխանական էլիտայում՝ գործող նախագահ Սամվել Շահրամանյանը և նրա ղեկավարած կառավարության գրեթե բոլոր անդամները»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
4803:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
5501:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
7900:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
14400:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
91Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
101Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
107Երեկ, 18:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
114Երեկ, 17:24