Իսրայելի վրա հարձակումը պատրաստվել է ավելի քան մեկ տարի․ ՀԱՄԱՍ
![]() 909 Երեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2023 թ., 10:48 Իսրայելի վրա հարձակումը պատրաստվել է ավելի քան մեկ տարի։ Այս մասին Associated Press-ի հետ զրույցում ասել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչ Ալի Բարաքեն։ «Հարձակման նախապատրաստմանը մասնակցել են ՀԱՄԱՍ-ի շուրջ վեց բարձրաստիճան հրամանատարներ: Իրանը չի օգնել խմբավորմանը և չի մասնակցել Իսրայելի վրա հարձակման ծրագրին: Իրանն ու «Հըզբոլլահ»-ը նախկինում օգնել են ՀԱՄԱՍ-ին, բայց 2014 թվականից ի վեր խմբավորումն ինքն է հրթիռներ արտադրում և զինյալներին վարժեցնում: Հարձակումն ուղղված է եղել Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերի խափանմանը: Հարձակումը պայմանավորված է եղել Իսրայելի կառավարության մի շարք գործողություններով, որոնք իրականացվել են վերջին մեկ տարվա ընթացքում: Խոսքը Երուսաղեմի սրբավայրեր սադրիչ այցերի և Իսրայելում պաղեստինցի բանտարկյալների վրա ճնշման ուժեղացման մասին է։ Բացի այդ, Թել Ավիվը շարժման ղեկավարությանը վերացնելու ծրագրեր ունի: Ռազմական գործողություններին մասնակցել է Գազայի հատվածում գտնվող 40 000 զինյալներից մոտ 2000-ը: Մենք հույս ունենք, որ դաշնակիցները կօգնեն, եթե շարժումը ձախողվի։ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ երկարատև պատերազմի սցենարին»,- ասել է Բարաքեն։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
