Կիրակի, 22 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ

Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ
754
Երեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2023 թ., 11:30

Ամփոփելով Երևանի քաղաքապետի ընտրության քվեարկության արդյունքները՝ քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետն արձանագրեց հետևյալը. քվեարկությանը մասնակցել է ավագանու 37 անդամ, թեկնածուին կողմ քվեարկածների թիվը 32 է, դեմ՝ 5: Այսպիսով, Երևանի քաղաքապետ է ընտրվել ՔՊ-ական Տիգրան Ավինյանը:

Նշենք, որ Ավինյանի թեկնածությանը կողմ են քվեարկել «ՔՊ»-ն ու «Հանրապետություն»-ը։ «Հանրային ձայն»-ն իր ներկայությամբ ապահովել է, որ ավագանին քվորում ունենա։

Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ