«Ռուսաստանի սխալները հետխորհրդային տարածքում»․ Ալեքսանդր Դուգին
![]() 729 Երեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2023 թ., 20:00 Հարավային Կովկասը Ռուսաստանի համար լուրջ խնդիր է ներկայացնում։ Այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը։ «Միայն Մինսկի հետ հարաբերությունները հիմնարար և հուսալի են։ Մնացած ամեն ինչ խիստ խնդրահարույց է: Ամեն ինչ պարզ ռազմավարության բացակայության մասին է: Ռուսաստանը վերջին 30 տարիներին միաժամանակ գնացել է երեք ուղղությամբ. ձգտել է ինտեգրվել արևմտակենտրոն գլոբալ աշխարհին (սկզբում ցանկացած պայմանով, ապա Պուտինի օրոք՝ անկախության պահպանման պայմանով), ամրապնդել է սեփական ինքնիշխանությունը, փորձել է առաջատար դեր խաղալ հետխորհրդային տարածքում և մասամբ նպաստել եվրասիական ինտեգրմանը։ Բոլոր երեք վեկտորները երկիրը քաշել են տարբեր ուղղություններով և պահանջել իրարամերժ ռազմավարություններ։ Աշխարհաքաղաքականությունը վերջին տասնամյակներում ցույց տվեց մի շատ կարևոր օրենք․ hետխորհրդային ցանկացած պետության տարածքային ամբողջականությունը կարող է երաշխավորվել միայն Ռուսաստանի հետ դրական կամ չեզոք հարաբերություններով: Ուղղակի թշնամու կողմն անցնելու փորձը (իսկ Արևմուտքը թշնամի է, և դա աշխարհաքաղաքականության աքսիոմ է, ով կասկածում է դրան, ըստ երևույթին, տգետ է կամ օտարերկրյա գործակալ) հարվածի տակ է դնում այն երկրի տարածքային ամբողջականությունը, որը կհամարձակվի նման քայլի գնալ: Դա սկսվել է դեռ 90-ականներին՝ Մերձդնեստր, Լեռնային Ղարաբաղ, Հարավային Օսիա և Աբխազիա։ Մերձդնեստրը մինչ օրս սառեցված է։ Հարավային Օսիան և Աբխազիան կտրված են Վրաստանից՝ ի պատասխան Սաակաշվիլիի ագրեսիայի ակտի։ Հայաստանը Փաշինյանի օրոք մարտահրավեր նետեց Ռուսաստանին, իսկ Բաքուն, ընդհակառակը, գործեց հմտորեն և բարեկամաբար. արդյունքում Լեռնային Ղարաբաղը դարձավ ադրբեջանական։ Արևմուտքը Եվրասիայի տարածքում որևէ մեկին տարածքային ամբողջականություն երաշխավորել չի կարող, նրա բոլոր խոստումները բլեֆ են։ Այո, Ռուսաստանին լուրջ վնաս հասցնել՝ մի ամբողջ երկրի ոչնչացման գնով (ինչպես հիմա Ուկրաինայի դեպքում է), Արևմուտքը դեռ ունակ է։ Բայց ինչ-որ բան պահել, պաշտպանել, կառուցել, ստեղծել․ դա նրանց համար չէ: Բայց, այնուամենայնիվ, վերադառնանք Անդրկովկաս։ Եթե մենք ցանկանում ենք եվրասիական տարածքի իրական ինտեգրում, մենք պետք է ունենանք հետևողական պլան։ Եթե Արևմուտքը հիմա ցանկանա երկրորդ ճակատ բացել Հարավային Կովկասում, հատկապես ուկրաինական հակահարձակման ձախողման լույսի ներքո, դա նրա համար շատ հեշտ կլինի անել։ Ռուսաստանի դեռևս դաշնակից Հայաստանը ղեկավարող Փաշինյանը լիովին Արևմուտքի վերահսկողության տակ է։ Նա հանձնել է Ղարաբաղը, մատը չի շարժել հայերին պաշտպանելու համար։ Նա երկիրը հասցրել է կործանման, և Արևմուտքն ակնհայտորեն պատրաստ էր դրան և ամեն կերպ աջակցում էր դրան։ Բայց Փաշինյանները գալիս ու անհետանում են, իսկ ժողովուրդը մնում է։ Բարոյապես մենք՝ ռուսներս, հանգիստ կհետևենք, թե ինչպես է Հայաստանը վերածվում արյունալի քաոսի՝ գնալով Լիբիայի, Իրաքի, Սիրիայի, Ուկրաինայի ճանապարհով։ Նստել ու սպասել, մինչև արթնացած հայերն իրենք գիտակցեն, որ նման տիրակալը կործանարար է Հայաստանի համար, անարդյունավետ է։ Շատերը մտավախություն ունեն, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ոչ բարեկամական պայմաններում ավելի ակտիվ դիրքորոշում կսկսի դրսևորել նաև Թուրքիան, որն իրեն համարում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակի լիիրավ մասնակից։ Ամենից հաճախ այդ մտավախությունները չափազանցված են, քանի որ Թուրքիայի առաջնահերթություններն են Արևելյան Միջերկրական ծովում՝ նախկին Օսմանյան կայսրության տարածքում ազդեցության ուժեղացումն ու պահպանումը։ Եվ միայն դրանից հետո, այն էլ հիմնականում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ճնշման ներքո, Անկարան ծրագրեր է կազմում Կովկասի կամ Եվրասիայի թյուրքական աշխարհի վերաբերյալ։ Ինչևէ, մենք Հարավային Կովկասում հայտնվել ենք բարդ իրավիճակում։ Ըստ էության, Արևմուտքը կարող է պայթեցնել այն ցանկացած պահի, եթե որոշի բացել երկրորդ ճակատը։ Ժամանակն է, որ Ռուսաստանը անցնի հարձակման Ուկրաինայում, Հարավային Կովկասում, ընդհանուր առմամբ Եվրասիայի տարածքում։ Մեզ հարձակողական ռեալիզմ է պետք։ Ծրագրեր, սառը և սթափ վերլուծություն և արդյունավետ, խիստ ուղղորդված գործողություններ»,-ասել է Դուգինը։ |
«Առաջիկա ընտրություններին լուրջ նախապատրաստվելու նախադրյալները կան»․ Արշակ Սադոյան
4100:46«Թույլ չի տալիս, որ ներքաղաքական հակադրության «ջերմաստիճանն» իջնի»․ Սուրեն Սուրենյանց
6000:36«Աղերս չունի ազգայնացման հետ․ ապազգային ու անբարոյական «ռեկետ» է»․ Արսեն Բաբայան
10000:04Իսրայելը հարվածում է Բանդար Աբբասի մոտ գտնվող ռազմական օբյեկտներին
192Երեկ, 23:52«Իրանի համար ավելի հեշտ է հարձակվել ԱՄՆ ռազմաբազաների, քան Իսրայելի վրա». #AlJazeera
193Երեկ, 23:34«Իշխանությունը հոգեվարքի մեջ է․ հրավիրելով ոստիկանություն՝ փորձում են լռեցնել»․ Միհրան Մախսուդյան
197Երեկ, 23:24Գերմանիայում պահանջում են պատժել Մերցին՝ Իսրայելին աջակցելու համար
205Երեկ, 23:10«Ձեր հիշատակած կանոններով հիմնավորեք, որ Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ, արքեպիսկոպոսը կարող է լինել *****աբարո»․ Նիկոլ Փաշինյան
168Երեկ, 23:00