«Մարդիկ փորձում են հասկանալ՝ ինչ է լինելու Ղարաբաղից հետո»․ Կոպիրկին
![]() 737 Չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2023 թ., 10:24 ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպրիկինի գլխավորած ռուսական պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ՝ Արցախից տեղահանված անձանց կարիքները գնահատելու, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղական իշխանության այլ ներկայացուցիչների հետ մարզի համար հրատապ մի շարք խնդիրներ քննարկելու նպատակով։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում Սերգեյ Կոպիրկինը ներկայացրել է այցի արդյունքները. «Ռուսաստանի համար շատ կարևոր է այն, ինչ կատարվում է Հայաստանում և Սյունիքի մարզում։ Հայաստանը և հայ ժողովուրդը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերը, կարևոր են մեզ համար։ Նրանք օտար մարդիկ չեն։ ՌԴ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Սյունիքի մարզի խնդիրներին և պատրաստ է աջակցել դրանց լուծմանը՝ կենտրոնանալով առաջին հերթին հումանիտար բնույթի հարցերի վրա: Ռուսաստանը շատ ակտիվ աշխատել և աշխատելու է, որպեսզի տարածաշրջանային հակամարտությունը՝ չնայած բոլոր դժվարություններին, լուծվի կողմերի համար արդար հիմունքներով։ Առանց դրա տևական խաղաղություն դժվար է հաստատել, իսկ մեր նպատակն է, որ այստեղ խաղաղություն լինի՝ հատկապես այն մարդկանց համար, ովքեր տառապել են վերջին տասնամյակների ընթացքում և ցանկանում են հանգիստ կյանք իրենց ու իրենց երեխաների համար։ Մեկ այլ կարևոր հարց, որը քննարկվել է տեղի իշխանությունների հետ, վերաբերում էր Կապանում գլխավոր հյուպատոսության բացմանը։ Սա նոր և շատ կարևոր պահ է։ Մեզ մոտ այստեղ աշխատում է դիվանագետների առաջավոր խումբ, որը պատրաստվում է այդ բացմանը։ Ռուս զինվորականների և սահմանապահների ներկայությունն անփոխարինելի դեր է խաղում։ Առավել ևս, երբ իրավիճակը շատ լարված է, շատ են խոսակցությունները «Զանգեզուրի միջանցքի» մասին, և մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ է լինելու Լեռնային Ղարաբաղից հետո։ Սյունիքի մարզպետի հետ քննարկվել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքի հարցը։ Կարևոր է տարածաշրջանում սոցիալապես պատասխանատու ռուսական բիզնեսի ներկայությունը. որ այն ընկալվի որպես հանրապետության զարգացման կարևոր գործոն, ինչպես նաև նպաստի սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը»,- ասել է դեսպանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
