Շաբաթ, 21 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Շուրջ 2 տասնյակ կալանավորված անձանց տեսակցությունն իշխանությունը փակել է». Տիգրան Աբրահամյան

«Շուրջ 2 տասնյակ կալանավորված անձանց տեսակցությունն իշխանությունը փակել է». Տիգրան Աբրահամյան
736
Չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2023 թ., 15:06

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ իշխանության բռնաճնշումների հետևանքով կալանքի տակ հայտնված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների:
Շուրջ 2 տասնյակ կալանավորված անձանց տեսակցությունն էլ իշխանությունը փակել է:
Թե մինչև ուր են գնում մարդ բռնելով կամ բռնության ենթարկելով, դժվար է ասել, բայց որ սրանք իրենց վերջին «զենքերն» են օգտագործում, արդեն ակնհայտ է»: