«Ռուսաստանը տեսնում է Հայաստանի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ-ի շահերն առաջ մղելու փորձեր». Լավրով
![]() 889 Հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2023 թ., 11:12 Ռուսաստանը տեսնում է Հայաստանի միջոցով Անդրկովկասի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի շահերն առաջ մղելու փորձեր։ Այս մասին ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք գիտենք հասարակական կազմակերպությունների այն քանակի մասին, որոնք Հայաստանում ստեղծվել են վերջին տարիներին: Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական հարաբերություններն առաջ մղելու նպատակով։ Ճիշտ հակառակը։ Դրանք միտված են՝ հակառուսական տրամադրությունների և Հայաստանի միջոցով այդ տարածաշրջանում առաջին հերթին ԱՄՆ-ի, Եվրոմիության և ՆԱՏՕ-ի երկրների շահերի առաջմղման համար։ Սակայն Ռուսաստանը խորը համոզմունք ունի, որ հայ ժողովուրդն իր ճնշող մեծամասնությամբ շահագրգռված է ՌԴ-ի հետ ավանդական, պատմականորեն եղբայրական կապերի զարգացմամբ»,- ասել է Լավրովը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
