«ԱՊՀ տարածքում որոշ հակամարտություններ հաջողությամբ լուծվել են»․ Լուկաշենկո
![]() 1013 Ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2023 թ., 13:30 ԱՊՀ-ի ստեղծման հիմնական նպատակը Խորհրդային Միության փլուզումից հետո կապերի խզումը կանխելն էր։ Այս մասին այսօր ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ТАСС-ը։ «Մենք տեսնում ենք, որ բոլոր հին հակամարտությունները տխուր հետևանքներ են ունենում։ Փառք Աստծո, որ ոչ միայն ուրվագծվել են այդ հակամարտությունների լուծման ուղիները, այլ դրանցից մի քանիսը հաջողությամբ լուծվել են»,- ասել է Լուկաշենկոն։ Գագաթնաժողովն անցկացվում է Բիշքեկում: ԱՊՀ առաջնորդները նախ առանձնազրույց կունենան, ավելի ուշ քննարկումը կշարունակվի ընդլայնված կազմով։ Նիստին մասնակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
