«Հարյուր մետր մի ուղղությամբ, կիլոմետր` մյուս ուղղությամբ, էական չի». Պուտինը` հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման մասին
![]() 1061 Ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2023 թ., 22:30 «Ղարաբաղյան իրադարձություններից» հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ մի խոչընդոտ չի տեսնում Բաքվի և Երևանի միջև հաշտության պայմանագրի կնքման համար։ Այդ մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում՝ ամփոփելով Ղրղզստան կատարած այցի արդյունքները։ «Ես ասացի, որ պատրաստ կլինենք նպաստել խաղաղ բանակցությունների վերսկսմանը՝ խաղաղության համաձայնագրի կնքման հույսով: Մենք բոլոր գործընկերներին հրավիրեցինք Մոսկվա»,- ասել է Պուտինը, գրում է TASS-ը: Նա ընդգծել է, որ նման առաջարկի մասին տեղյակ են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ինձ թվում է, որ դա միանգամայն հնարավոր է, ուղղակի ես չեմ տեսնում որևէ խնդիր, որը կարող է խանգարել խաղաղ պայմանագրի կնքմանը հիմա՝ ղարաբաղյան իրադարձություններից հետո, պարզապես նման խնդիրներ չեմ տեսնում»,- ընդգծել է ՌԴ նախագահը։ Նա նշել է, որ սահմանի, դրա սահմանագծման, սահմանազատման հետ կապված կան զուտ տեխնիկական հարցեր։ «Սրանք տեխնիկական խնդիրներ են, կարծում եմ, այնտեղ հարյուր մետր մի ուղղությամբ, մի կիլոմետր մյուս ուղղությամբ, դա արդեն կարևոր չէ, երկու կողմից էլ բարի կամքով կարելի է այս ամենն անել և անել հաջորդ քայլերը, ինչպես ժամանակին պայմանավորվել էինք, առևտրատնտեսական կապերի զարգացման և ենթակառուցվածքային նախագծերի զարգացման մասին»,- եզրափակել է Պուտինը։ |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
