«Արցախի ինքնալուծարման մասին նախագահի հրամանագիրը կարելի է վիճարկել Գերագույն դատարանում»․ Արթուր Ղամբարյան
![]() 1092 Երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2023 թ., 11:30 Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ Արթուր Ղամբարյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է Արցախի ինքնալուծարման մասին՝ նախագահի հրամանագրին. «Ընդհանուր առմամբ, Սահմանադրությունները, որոնք նախատեսում են պետության գլխի լիազորությունները, դրանք պետականաստեղծ ակտեր են։ Այսինքն, Սահմանադրությունների հիման վրա ստեղծվում են պետություններ, և Սահմանադրությունը չի կարող պարունակել մի նորմ, դրույթ, որը կնախատեսի պետության լուծարման, ինքնալուծարման, պետության գոյության դադարեցման վերաբերյալ որևէ ընթացակարգ։ Չկա այդպիսի Սահմանադրություն, որը նման լիազորություն կնախատեսի... Ինձ զարմացրեց, որ Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել պետական մարմինները լուծարելու, այսինքն՝ պետության՝ որպես քաղաքական կազմակերպության, գոյությունը մեծ հաշվով դադարեցնելու մասին։ Փորձեցի հասկանալ՝ ո՞ր նորմով է ղեկավարվել, պարզապես ղեկավարվել էր Սահմանադրության այն նորմով, որը, ընդհանուր առմամբ, նախագահին տալիս է հրամանագրեր ընդունելու լիազորություն, բայց Սահմանադրությունը նաև ասում է՝ նախագահը ո՞ր հարցերի վերաբերյալ կարող է նման հրամանագրեր ստորագրել»,- նշել է Ղամբարյանը: Ըստ նրա՝ ո՛չ Արցախի Հանրապետության Սահմանադրության, ո՛չ էլ մեկ այլ պետության Սահմանադրության մեջ չի կարող նման կարգավորում նախատեսվել. «Իրավաբանական համայնքում խոսվում է, որ փաստաթուղթը կարելի է Գերագույն դատարանում վիճարկել. կա այդ մեխանիզմը»,- նշել է նա: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
