Նեթանյահուն պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ խոսել է Պուտինի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերի 16-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այս մասին նախնական զեկույցը հայտնվել է Haaretz թերթում։ Ո՛չ Կրեմլը, ո՛չ Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը դեռևս զեկույց չեն ներկայացրել։ Նախքան Նեթանյահուի հետ զրույցը, որը նախատեսված էր այսօր, Պուտինը զրուցել է նաև իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ:
«Հիմնական ուշադրությունը հատկացվել է կտրուկ սրվող պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, ծայրահեղ անհանգստություն է արտահայտվել ռազմական գործողությունների լայնածավալ սրման կապակցությամբ, որն ուղեկցվում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աղետալի աճով և Գազայում խորացող հումանիտար ճգնաժամով, արտահայտվել է կրակի շուտափույթ դադարեցման, մարդասիրական զինադադարի հաստատման անհրաժեշտության մասին՝ բոլոր կարիքավորներին անհապաղ օգնություն ցուցաբերելու նպատակով»,- հաղորդում է Կրեմլը։
Պուտինն ընդգծել է խաղաղ բնակչության նկատմամբ բռնության ցանկացած ձևի անընդունելիությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը «խորապես կարեկցում է» զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին, ինչպես նաև «պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել»։

«ՀՀ քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում»․ Մարիաննա Ղահրամանյան
7404:06
«Կառավարությունը փող չունի, դրանք մեր փողերն են, որ լիուլի մսխում է իր կայֆերի համար»․ Ոսկան Սարգսյան
10001:24
«Եթե ընդդիմությունը գնա հանրաքվեի, դա քաղաքական ինքնասպանություն կլինի»․ Վահե Գրիգորյան
11000:06
«ՀէՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, խլում են՝ Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար»․ Նարեկ Կարապետյան
113Երեկ, 23:36
«Փաշինյանը միացնելու է ռեպրեսիվ մեքենան՝ ՀՀ-ն գլորելով ավտորիտարիզմի անդունդը»․ Միքայել Նահապետյան (տեսանյութ)
110Երեկ, 23:06
Իրանի հարավում հզոր պայթյուն է տեղի ունեցել
200Երեկ, 22:31
«ՆԳՆ-ից պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան, եթե մերժեն՝ կդիմեմ ՄԻԵԴ»․ Արտակ Բեգլարյան
100Երեկ, 22:18
«Պետք է հնարավորինս չընկնենք հիստերիկայի օրակարգի մեջ․ դա Նիկոլի օրակարգն է»․ Արտակ Հարությունյան
97Երեկ, 22:06