Շաբաթ, 21 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Պուտինը բանակցություններ է անցկացրել Վիետնամի նախագահի հետ

Պուտինը բանակցություններ է անցկացրել Վիետնամի նախագահի հետ
794
Երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2023 թ., 13:24

Պուտինը բանակցություններ է անցկացրել Վիետնամի նախագահ Վո Վան Տհոնգի հետ։ Բանակցություններն անցկացվել են «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային ֆորումի նախաշեմին։
«Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են։ Առաջիկ կիսամյակում առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան վեց տոկոսով՝ չնայած անցած տարի առևտրի կրճատմանը»,- ասել է Պուտինը։
Իր հերթին, Վան Տհոնգը Ռուսաստանն անվանել է առաջնահերթ գործընկեր և Պուտինին հրավիրել Վիետնամ։