Արևմուտքին երդում տալու փուլն է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերում հայ-ռուսական հարաբերություններին անդրադառնալով գրեթե՝ երդվեց, թե մենք «ոչ մի վեկտոր չենք փոխում»: Երեկ Ստրասբուրգում նա կրկին հակառուսական էր. «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրոմիությանը, այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»։ Նորից տրտնջում էր, որ ՀԱՊԿ-ն Հայաստանին թողել է մենակ, ՌԴ-ն չկատարեց իր դաշնակցային պարտավորությունները, խաղաղապահների անգործության պատճառով արցախցիները զրկվեցին հայրենիքից: Անգամ ՌԴ-ին մեղադրեց Հայաստանում իշխանափոխության փորձերի-ծրագրերի համար: Ստացվում է, որ նա մի օր ռուսամետ է, մյուս օրը՝ արևմտամետ: Իրականում նա պատրաստ է աֆրիկյան ցեղերի դաշնակիցը դառնալ, միայն թե երաշխիք ունենա՝ իշխանությունը պահելու։ Երբ ՌԴ-ից կոշտ արձագանքում են հակառուսական քայլերին, վախենալով, որ կկորցնի իշխանությունը, հավատարմության երդում է տալիս Ռուսաստանին, ինչը, բնականաբար, դուր չի գալիս Արևմուտքին: Հիմա Արևմուտքին երդում տալու փուլն է»:

«ՀՀ քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում»․ Մարիաննա Ղահրամանյան
7404:06
«Կառավարությունը փող չունի, դրանք մեր փողերն են, որ լիուլի մսխում է իր կայֆերի համար»․ Ոսկան Սարգսյան
10001:24
«Եթե ընդդիմությունը գնա հանրաքվեի, դա քաղաքական ինքնասպանություն կլինի»․ Վահե Գրիգորյան
11000:06
«ՀէՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, խլում են՝ Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար»․ Նարեկ Կարապետյան
113Երեկ, 23:36
«Փաշինյանը միացնելու է ռեպրեսիվ մեքենան՝ ՀՀ-ն գլորելով ավտորիտարիզմի անդունդը»․ Միքայել Նահապետյան (տեսանյութ)
110Երեկ, 23:06
Իրանի հարավում հզոր պայթյուն է տեղի ունեցել
200Երեկ, 22:31
«ՆԳՆ-ից պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան, եթե մերժեն՝ կդիմեմ ՄԻԵԴ»․ Արտակ Բեգլարյան
100Երեկ, 22:18
«Պետք է հնարավորինս չընկնենք հիստերիկայի օրակարգի մեջ․ դա Նիկոլի օրակարգն է»․ Արտակ Հարությունյան
97Երեկ, 22:06