«Արցախի հանձնումը սկսվել է, երբ Նիկոլն ասել է՝ ինչ պետք է, այն էլ բանակցում եմ». Շարմազանով
![]() 900 Չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2023 թ., 12:12 Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը «Ալիք մեդիայի» եթերում պատասխանելով հարցին՝ ո՞վ զգետնեց Արցախի պետականությունը, ասել է. «Պարզ չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը և բոլոր նրանք, ովքեր սատարում են նրան: Արցախի հանձնումն այսօր չի սկսվել, այլ՝ երբ Նիկոլը հրահրեց պատերազմ՝ ասելով Արցախը Հայաստան է ու վերջ: Արցախի հանձնումը սկսվել է, երբ Նիկոլը ձերբակալել ու կալանավորել է Արցախի հերոսներին: Արցախի հանձնումը սկսվել է, երբ Նիկոլը Դուշանբեում սկսեց տետատետ հարաբերվել Ալիևի հետ: Արցախի հանձնումը սկսվել է, երբ Նիկոլը մերժեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ժառանգությունը: Արցախի հանձնումը սկսվել է, երբ Նիկոլն ասաց՝ ինչ պետք է, այն էլ բանակցում եմ...»: Հարցին՝ ինչո՞ւ էր ՀՀԿ-ն ուրախ Արայիկ Հարությունյանի հրաժարականով ու Սամվել Շահրամանյանի նախագահ դառնալով, Շարմազանովն ասել է. «Ուրախ, ոչ ուրախի խնդիր չկա: ՀՀԿ-ն մշտապես դեմ է եղել Արայիկ Հարությունյանի քաղաքական գործունեությանը, բայց եթե նա ընտրվել է նախագահ, իրավունք չունենք անել ամեն ինչ, որ հրաժարական տա, որովհետև եթե հրաժարական տվեց, ընտրություններով նախագահ ընտրվելու ինստիտուտը վտանգի տակ է. Ադրբեջանը կարող էր սա օգտագործել: Խոսել այն մասին, որ ՀՀԿ-ն դրդել է, որ Հարությունյանը հրաժարական տա, աբսուրդ է: Նա ի՛նքն է հրաժարական տվել»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
