Իսրայելը պահանջում է ՄԱԿ-ից ներողություն խնդրել

Իսրայելը պահանջում է ՄԱԿ-ից՝ ներողություն խնդրել, որ տարիներ շարունակ ՀԱՄԱՍ-ին թույլ է տվել «պատերազմական մեքենա» կառուցել Գազայի հատվածում, ասել է կազմակերպությունում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը։
«Մենք պահանջում ենք ներողություն խնդրել: ՄԱԿ-ը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ անդամներ շտապել են ընդունել ԴԱԻՇ-ի նման ահաբեկիչների ստերը և հրաժարվել են ընդունել օրինապաշտ ժողովրդավարության կոշտ ապացույցները:
Դուք պետք է ներողություն խնդրեք, ներողություն խնդրեք, որ երբեք չգումարեցիք Խորհուրդ, երբ ՀԱՄԱՍ-ի հրթիռները միտումնավոր արձակվում էին իսրայելական հիվանդանոցների ուղղությամբ: Ներողություն խնդրեք տարիներ շարունակ ձեր գլուխը ավազի մեջ թաղելու համար, մինչ ՀԱՄԱՍ-ն անարգել կառուցում էր իր ռազմական մեքենան Գազայում»,- ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը գումարվել է ի պատասխան Գազայի հատվածում Ալ-Ահլի հիվանդանոցի վրա հարձակման:
Նա անհասկանալի է համարել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռ չի դատապարտել ՀԱՄԱՍ-ի հարձակումը հրեական պետության վրա։
Նշենք, որ Անվտանգության խորհրդի նիստն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և ԱՄԷ-ի նախաձեռնությամբ։

«ՀՀ քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում»․ Մարիաննա Ղահրամանյան
7404:06
«Կառավարությունը փող չունի, դրանք մեր փողերն են, որ լիուլի մսխում է իր կայֆերի համար»․ Ոսկան Սարգսյան
10001:24
«Եթե ընդդիմությունը գնա հանրաքվեի, դա քաղաքական ինքնասպանություն կլինի»․ Վահե Գրիգորյան
11000:06
«ՀէՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, խլում են՝ Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար»․ Նարեկ Կարապետյան
113Երեկ, 23:36
«Փաշինյանը միացնելու է ռեպրեսիվ մեքենան՝ ՀՀ-ն գլորելով ավտորիտարիզմի անդունդը»․ Միքայել Նահապետյան (տեսանյութ)
110Երեկ, 23:06
Իրանի հարավում հզոր պայթյուն է տեղի ունեցել
200Երեկ, 22:31
«ՆԳՆ-ից պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան, եթե մերժեն՝ կդիմեմ ՄԻԵԴ»․ Արտակ Բեգլարյան
100Երեկ, 22:18
«Պետք է հնարավորինս չընկնենք հիստերիկայի օրակարգի մեջ․ դա Նիկոլի օրակարգն է»․ Արտակ Հարությունյան
97Երեկ, 22:06