Իշխող ուժը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկում․ «Հրապարակ»
![]() 889 Շաբաթ, 21 հոկտեմբերի, 2023 թ., 10:18 «Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանությունն այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկում, չնայած այն բանին, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինքը, ՔՊ-ականների պնդմամբ, անգործություն է ցուցաբերել իր անդամ երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը պահպանելու հարցում։ Անվտանգային ոլորտի դաշնակիցներից մշտապես բողոքող Նիկոլ Փաշինյանը, երկու օր առաջ Եվրոպական խորհրդարանի առջև ունեցած ելույթում ներկայացնելով 2020-ից այս կողմ ստեղծված իրավիճակը, առանց Ռուսաստանի անունը տալու, հայտարարեց․ «Մեր անվտանգային ոլորտի դաշնակիցները ոչ միայն չեն օգնել արտաքին ագրեսիայի ժամանակ, այլև Հայաստանում իշխանափոխություն անելու հրապարակային կոչեր են հնչեցրել»։ Սարգիս Խանդանյանը վստահեցնում է՝ «ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին թիմի ներսում չի քննարկվում», թեև ՀԱՊԿ-ի աշխատանքն անարդյունավետ է համարում։ «Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, սակայն դաշինքը չմիջամտեց և քաղաքական դիրքորոշում չհայտնեց այն մասին, որ Հայաստանի ինքնիշխան տարածք է օկուպացվել։ Այս իմաստով ես արդյունավետ չեմ համարում ՀԱՊԿ-ի աշխատանքը, եթե արդյունավետ լիներ, կարձագանքեր։ Ինչ վերաբերում է անդամակցությանը, ապա բազմիցս ենք ասել, որ ՀԱՊԿ-ն է կարծես թե իր ներկայությունը Հայաստանից հետ քաշել»,- ասաց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը չցանկացավ խոսել հայ-ռուսական հարաբերությունների դիվանագիտական ճակատում տեղի ունեցող փոխհրաձգությունից։ Նա խուսանավեց հարցից՝ արդյո՞ք Հայաստանի ղեկավարի՝ արևմտյան հարթակներում ունեցած հակառուսական ելույթները բացասաբար չեն ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա։ «Դա իմ կոորդինացիայի տակ չէ, դրա համար չեմ կարող մանրամասն այդ հարցին պատասխանել, ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա այդ կառույցի վերաբերյալ բազմիցս հայտարարել ենք մեր դիրքորոշումը»,- մեզ հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
