Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Իսրայելի համար դժվար կլինի պատերազմել երկու ճակատով․ #NYT

Իսրայելի համար դժվար կլինի պատերազմել երկու ճակատով․ #NYT
1084
Շաբաթ, 21 հոկտեմբերի, 2023 թ., 11:42

Բայդենն ու նրա օգնականները Իսրայելի ղեկավարությանը կոչ են արել խոշոր հարվածներ չհասցնել «Հըզբոլլահ»-ին, քանի որ այդկերպ կազմակերպությանը կարող են ներքաշել Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեջ, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան և իսրայելական աղբյուրները։ Նրանց կարծիքով՝ Իսրայելի համար դժվար կլինի պատերազմել երկու ճակատով։

Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել «Հըզբոլլահ»-ի թիրախներին: Դրանց թվում են ռազմական համալիրներն ու ենթակառուցվածքները, ինչպես նաև հակատանկային հրթիռային կայանները, որոնք տեղակայված են սահմանի երկայնքով և ուղղված են դեպի Իսրայել։