«Արցախի իշխանությունները ընդամենը մեկ նախադասություն պետք է ասեն»․ Արման Աբովյան
![]() 1136 Շաբաթ, 21 հոկտեմբերի, 2023 թ., 12:54 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը 168TV-ի եթերում անդրադարձել է Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ տեղի ունեցած երեկվա բողոքի ակցիային։ «Ես սպասում եմ, որ Արցախի Հանրապետության իշխանությունները հասկանալի լեզվով հնչեցնեն այն, ինչ իրականում տեղի է ունենում։ Այսինքն՝ ժողովուրդ ջան, եկել եք, լավ եք արել, սակայն գումարները, որոնք պետք է ձեզ վճարվեն, ՀՀ իշխանությունը չի փոխանցել։ Ընդամենը այս նախադասությունը, վերջ»,- ասել է Աբովյանը։ Հարցին՝ իսկ դա ի՞նչ կփոխի, պատասխանել է․ «Կփոխի այն, որ Արցախի Հանրապետության ապալեգիտիմացման դրոշակակիրը ոչ թե Շահրամանյանն է, որը ստորագրել է փաստաթուղթ, որը փաստաթուղթ էլ չէ, այլ ՀՀ իշխանություններն են»։ Հիշեցնենք՝ արցախցիները երեկ իրենց դժգոհությունն էին արտահայտում Արցախի Հանրապետության լուծարման հրամանագրի, ինչպես նաև աշխատավարձերի և պետաշխատողների աշխատանքից ազատման վերաբերյալ։ Շահրամանյանը սոցիալական հարցերի վերաբերյալ պարզաբանում էր տվել նրանց, քաղաքական և այլ բնույթի հարցերին խոստացել անդրադառնալ առաջիկայում։ Ավելի ուշ մամուլում լուրեր տարածվեցին, ըստ որի՝ Սամվել Բաբայանն է դրդել արցախցիներին բողոքի ակցիա կազմակերպել Արցախի ներկայացուցչության դիմաց։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
