Իսրայելն սպառնացել է հարվածել Իրանին

974
Կիրակի, 22 հոկտեմբերի, 2023 թ., 19:12
Իսրայելի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Նիր Բարքաթը Daily Mail-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե Հեզբոլլահը փորձի երկրորդ ճակատ բացել հյուսիսում, Իսրայելն ստիպված կլինի հարձակվել Իրանի վրա։
Բարքաթն ընդգծել է, որ Իսրայելը պատրաստ է ոչ միայն դիմակայել Հեզբոլլահին, այլև թիրախավորել Իրանին։ Նա նշել է, որ Իրանի ծրագիրն է՝ բոլոր հնարավոր ճակատներից հարձակվել Իսրայելի վրա։
«Եթե տեսնենք, որ նրանք մտադիր են հարձակվել Իսրայելի վրա, մենք ոչ միայն պատասխան հարված կհասցնենք այս ճակատներին, այլև կհասնենք օձի գլխին, որը Իրանն է»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ Իսպանիայում Իրանի դեսպան Ռեզա Զաբիբը հայտարարել էր, որ Իսրայելի ցանկացած ագրեսիվ գործողություն Իրանի դեմ հզոր պատասխան կառաջացնի, Թեհրանը կստիպի Իսրայելին «զղջալ դրա համար»։

«ՀՀ քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում»․ Մարիաննա Ղահրամանյան
7404:06
«Կառավարությունը փող չունի, դրանք մեր փողերն են, որ լիուլի մսխում է իր կայֆերի համար»․ Ոսկան Սարգսյան
10001:24
«Եթե ընդդիմությունը գնա հանրաքվեի, դա քաղաքական ինքնասպանություն կլինի»․ Վահե Գրիգորյան
11000:06
«ՀէՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, խլում են՝ Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար»․ Նարեկ Կարապետյան
113Երեկ, 23:36
«Փաշինյանը միացնելու է ռեպրեսիվ մեքենան՝ ՀՀ-ն գլորելով ավտորիտարիզմի անդունդը»․ Միքայել Նահապետյան (տեսանյութ)
110Երեկ, 23:06
Իրանի հարավում հզոր պայթյուն է տեղի ունեցել
200Երեկ, 22:31
«ՆԳՆ-ից պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան, եթե մերժեն՝ կդիմեմ ՄԻԵԴ»․ Արտակ Բեգլարյան
100Երեկ, 22:18
«Պետք է հնարավորինս չընկնենք հիստերիկայի օրակարգի մեջ․ դա Նիկոլի օրակարգն է»․ Արտակ Հարությունյան
97Երեկ, 22:06