Շոուն՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև սկանդալի պատճառ․ ի՞նչն է վիրավորել Փաշինյանին․ #Lenta.ru
![]() 1167 Չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2023 թ., 19:24 Ռուսական «Առաջին ալիք»-ով հեռարձակված հաղորդումից հետո, որը նվիրված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու իր քաղաքական գործունեությանը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին բողոքի նոտա են հանձնել, գրում է Lenta.ru-ն։ «Թողարկման մեջ ասվում է, որ Փաշինյանը պատրաստ է հանձնել բոլորին և ամեն ինչ։ Թողարկումը ստացել է «Նիկոլ Փաշինյանը՝ փորձանքի բոթաբեր» անվանումը։ «Մեր այսօրվա կերպարն ստացել է հնչեղ մականուն՝ «ասֆալտփռիչ», սակայն խոսքը ոչ թե ճանապարհների մասին է, ինչպես կթվա առաջին հայացքից, այլ ասֆալտի հանդեպ Փաշինյանի սիրո մասին։ Նա բոլորին փռում է ասֆալտին՝ դրանով Հայաստանը ԱՄՆ-ի ասֆալտի տակ փռելով»,- ասում է շոուի հաղորդավարուհին։ Նշվում է, որ Եվրոխորհրդարանում ունեցած իր ելույթով Փաշինյանը «հայկական պետությունը լիակատար և անվերապահորեն հանձնեց եվրոպական ճիրաններին»։ Թողարկմանը մասնակցել է նաև «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը, ով Փաշինյանին անվանել է Արևմուտքի խամաճիկ: «Սա հայ Սաակաշվիլիի և Զելենսկիի խառնուրդն է։ Նա հասկանում է, որ իշխանությունը հանձնելուց հետո իրեն կդատապարտեն, և ինքն ուղղակի վախենում է, դրա համար էլ աթոռից կառչում է, իսկ դա իրեն խամաճիկ է դարձնում Արևմուտքի համար»,- ասել է Թևանյանը։ Հաղորդավարուհին խոսել է Փաշինյանի չկատարած խոստումների մասին։ Այսպես, նա հայտարարել է, որ քաղաքական գործիչը խոստացել է վերացնել կոռուպցիան, իսկ իրականում ֆինանսական ուղիներն ուղղել է կոռուպցիոն մի ձեռքից մյուսը։ Ավելի վաղ Մոսկվայում քննադատել են Փաշինյանի ելույթը Եվրոխորհրդարանում։ Մոսկվայում ելույթը դիտարկել են որպես սադրանք և ասել, որ Փաշինյանը գնում է Զելենսկիի հետքերով։ Իսկ մինչ այդ Փաշինյանը հայտարարել է, որ երկիրը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե այն համարի «անգործունակ կազմակերպություն»»,- գրում է աղբյուրը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
