Թուրքական ընդդիմության առաջնորդը հայտարարել է, թե իրենք լուծելու են Պաղեստինի հարցը

«Դուք իշխանություն եք, ոչ թե ընդդիմություն, ի՞նչ եք անում հանրահավաքում. մեզ փոխանցեք իշխանությունը, և կտեսնեք, թե ինչպես է լուծվում պաղեստինյան խնդիրը»,- այսպես Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր կուսակցության նիստում քննադատել է նախագահ Էրդողանին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նա նաև իր դժգոհությունն է հայտնել Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) կողմից կազմակերպված՝ «Պաղեստինի համար մեծ հանրահավաքի» կապակցությամբ՝ նշելով հետևյալը. «Պաղեստինում արյուն է թափվում: Մենք միշտ և հաստատակամ աջակցում ենք Պաղեստինին՝ իր մայրաքաղաք Երուսաղեմով։ Իսկ այս պարոնը (Ռեջեփ Թայիփ Էրդողան- խմբ.) հանրահավաք է կազմակերպում։ Դուք իշխանություն եք, ոչ թե ընդդիմություն։ Ի՞նչ եք անում հանրահավաքում։ Մեզ փոխանցեք իշխանությունը և կտեսնեք, թե ինչպես է լուծվում Պաղեստինի խնդիրը։ Դուք կտեսնեք, որ խաղաղություն է գալիս Մերձավոր Արևելքում»,- խոստացել է Քըլըչդարօղլուն։

«Փաշինյանն իր համար շանս է փնտրում՝ շտապեցնելով ընդդիմությանը»․ Հակոբ Բադալյան
6803:06
«Ապալեգիտիմ իշխանությունը հերթական հակաքաղաքագիտական դրսևորումն է ցուցադրում»․ Արմեն Հովասափյան
7102:06
«ԿԸՀ-ն փորձում է արդարացնել իր անգործությունը»․ Արսեն Թավադյան
8101:06
«ԱՄՆ–Իրան համաձայնագիրը հարցականի տակ կարող է դնել TRIPP նախագիծը»․ Նարեկ Մանթաշյան
7000:42
«ՔՊ-ն ՀՀ-ն վերածում է արևմտամետ պլացդարմի՝ ընդդեմ ՌԴ-ի ու Իրանի»․ Սուրեն Սուրենյանց
6400:24
«Դո՛ւք եք ընտրել նախընտրական կրեդո, ուրեմն նաև պիտի դրա բեռը կրեք»․ Արա Պողոսյան
7400:06
«Սրանց «խաղաղություն»-ը նշանակում է՝ հայրենիքը՝ «ուտել-խմելու» դիմաց»․ Արման Աբովյան (լուսանկար)
72Երեկ, 23:42
«Վիճարկում ենք ոչ միայն քվեարկության արդյունքը, այլ նաև միջավայրը, որի պայմաններում այդ արդյունքը ձևավորվել է»․ Արման Բաբաջանյան
69Երեկ, 23:24