Հորդանանն սպառնում է պատերազմով

Գազայի հատվածից կամ Արևմտյան ափից պաղեստինցիներին վտարելու ցանկացած փորձ Հորդանանի համար կարմիր գիծ կլինի, իշխանությունները դա կհամարեն որպես պատերազմի հայտարարություն, ասել է վարչապետ Բիշեր Ալ-Խասավնեն: Ալ-Խասավնեն Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դիրքերին հարվածելիս «քաղաքացիական և ռազմական թիրախների միջև խտրականություն չդնելու համար» և ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունները «չեն համապատասխանում ինքնապաշտպանության սկզբունքներին»:
Ավելի վաղ թագավորության արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին հայտարարել էր, որ Հորդանանն անընդունելի է համարում պաղեստինցիների զանգվածային վերաբնակեցումը և զգուշացրել, որ դա լուրջ հետևանքների կհանգեցնի տարածաշրջանի համար։ Նա նախազգուշացրել է, որ Ամմանը «բոլոր հնարավոր միջոցներով» կդիմադրի նման փորձերին։
Reuters-ը նշում է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը Հորդանանում մտավախություն է առաջացնում, որ եթե այն սրվի, իսրայելական կողմը կկարողանա «իրականացնել տեղահանման քաղաքականություն, որն ուղղված է պաղեստինցիների զանգվածային արտաքսմանը Արևմտյան ափից»:
Հորդանանը սահմանակից է Արևմտյան ափին և ընդունել է պաղեստինցի փախստականների մեծ մասին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները 1948 թվականին Իսրայելի ձևավորումից հետո:
1993 թվականին Օսլոյի բանակցություններից հետո, որոնք համարվում էին Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության գործընթացի սկիզբը, Իսրայելը զորքերը դուրս բերեց Գազայի հատվածից և Հորդանան գետի Արևմտյան ափից: Այժմ Գազայի հատվածը, որի բնակչությունը կազմում է մոտ 2 միլիոն մարդ, վերահսկվում է ՀԱՄԱՍ-ի կողմից, Հորդանան գետի Արևմտյան ափը վերահսկվում է Պաղեստինի ազատագրման կազմակերպության կողմից, որի ստորաբաժանումներից մեկը Ֆաթահն է (Պաղեստինի ազգային ազատագրական շարժում): ԱՄՆ-ի իշխանությունների տվյալներով՝ 2022 թվականի կեսերի դրությամբ Հորդանան գետի արևմտյան ափին ապրում էր մոտ 3 միլիոն պաղեստինցի։

«Կատարի՝ ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումները մերձեցնելու փորձերն արդյունք չեն տվել»․ #Axios
4009:18
Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են․ «Հրապարակ»
2409:06
Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
3109:00
«Սուվորովի հայկական արմատների մասին վարկածը հիմնված է նրա մոր տոհմաբանության վրա»․ Հրայր Կամենդատյան
10403:06
«Նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն․ սա է առողջացման միակ ռեսուրսը»․ Վահե Հովհաննիսյան
10402:06
Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոն կին վարչապետ ունի
26200:25
«Օփելը» պետության վրա «նաղդելու» պատմությունը պետք է դառնա Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
112Երեկ, 23:42
«ԵԽԽՎ-ն ևս արձանագրել է ՀՀ-ում ընտրովի քաղաքական հետապնդումների դեպքեր»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
96Երեկ, 23:24