Ինչո՞ւ է Ուկրաինայում թեժանում ընտրությունների թեման. #strana

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար պոտենցիալ վտանգավոր է դառնում ընտրությունների թեման և ռազմական հրամանատարության հետ հարաբերությունները, գրում է strana-ն:
«Ուկրաինայում ընտրությունների անցկացման հարցը մինչ օրս փակված չէ: Եթե ԶՈւ հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին, այնուամենայնիվ, որոշի մասնակցել դրանց, նա մեծ շանսեր ունի:
Նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ ընտրություններն այժմ տեղին չեն, ենթադրաբար, պետք է նվազեցներ լարվածությունը, սակայն ավելի թեժացրեց ռազմաքաղաքական ղեկավարության հետ լարվածությունը:
Կրքերը չեն հանդարտվել: Զալուժնիի և Զելենսկու միջև տարաձայնությունների մասին լուրերը վերջին շրջանում ակտիվացել են: Ակտիվացել են նաև խոսակցությունները Ուկրաինայի Գերագույն ռադայի գլխավոր քարտուղարի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։
Զալուժնին չի հաստատում իր քաղաքական հավակնությունները, իսկ ուկրաինական իշխանությունները հերքում են երկրի ռազմական և քաղաքական ղեկավարության միջև տարաձայնությունների փաստը: Միևնույն ժամանակ, նման լուրերի ակտիվացման մեկնարկային կետը դարձավ Զալուժնիի հարցազրույցը The Economist ամսագրին, որում նա ընդունել է հարավում ուկրաինական հակահարձակման ձախողումը և երկու կողմերի համար ճակատում առկա իրավիճակի ընդհանուր փակուղին:
Նշենք, որ Զելենսկու և Զալուժնիի հարաբերություններում առկա խնդիրների մասին առաջինը հայտնել է նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի շրջապատը: Եթե սա փորձ է՝ համոզել Զելենսկուն կոալիցիոն կառավարություն ստեղծել, ապա զգալի հետևանքներ չեն լինի:
Հարցումները ցույց են տալիս, որ Վլադիմիր Զելենսկին առաջին փուլում կհավաքի 30-40%, իսկ Վալերի Զալուժնին՝ 20-30%: Պայմանական «Զալուժնիի կուսակցությունը» կհավաքի 20-25%, իսկ «Ժողովրդի ծառան»՝ 10-12%:

«Իշխանությունդ որտեղների՞ց է ուղղորդվում»․ Գագիկ Համբարյան
616:12
«Հայաստանը փրկելու ճանապարհը ոչ թե հայերին իրար դեմ հանելն է, այլ՝ ազգային համախմբումը»․ Մանուել Մանուկյան
3615:48
«Կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը բացատրում էր, թե աշխարհաքաղաքական ինչ բախումների կիզակետում է հայտնվել ՀՀ-ն»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
4315:24
«ՌԴ-ն չպետք է ճանաչի ընտրությունները ու չի էլ ճանաչի»․ Վարդան Ղուկասյան
4715:12
Նարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեին
1014:48
Զելենսկին մեկ շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
8714:36
«Թաթոյանն ա ընդդիմադի՞ր, կլոուն Հա՞յկը, Բաբաջանյա՞նը, թե՞ Վազգենի քուրը»․ Վարդան Ղուկասյան
8214:00
«Բացի ինձնից, Նիկոլին ընդդիմադիր ո՞վ ա»․ Վարդան Ղուկասյան
5513:36