«Ե՛վ լավ լուրեր ունենք, և՛ վատ»․ Նիկոլ Փաշինյան

Երևանում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացման արարողության ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և, խոսելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին, նշել․ «Ե՛վ լավ լուրեր ունենք, և՛ վատ։ Լավ լուրն այն է, որ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Վատ լուրն այն է, որ մենք դեռևս խոսում ենք տարբեր դիվանագիտական լեզուներով ու հաճախ չենք հասկանում իրար, սրա համար իհարկե կան նաև օբյեկտիվ պատճառներ՝ երկարամյա հակամարտությունը՝ պատմական որոշակի կոնտեքստով, հազարավոր զոհերը, որոնց հարազատների աչքերի մեջ դժվար է նայել, տասնյակ գերիները, որոնց ընտանիքի անդամների հարցերին պատասխաններ չկան, տասնամյակներով գերիշխող ատելության մթնոլորտն ու կասկածները, որ կառուցողական հայտարարությունների տակ թաքնված են վատ մտադրություններ»,- ասել է վարչապետը։ «Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ ՀՀ-ն սկսել են կոչել Արևմտյան Ադրբեջան ու այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով։ Սա ՀՀ-ի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում ու խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»,- հավելել է Փաշինյանը։

«Որևէ մեկի նվիրած գիրքը պետք չէ գրկել, պետք է կարդալ և քաղաքական հետևություններ անել»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
3601:06
«ԱՄՆ-ն TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերի նվազեցման կարևոր գործիք»․ Էմի Քարլոն
7300:42
«Ինքնությունը պահպանելու համար հայը պետք է պայքարի ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ»․ Իշխան Սաղաթելյան
5500:12
«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
58Երեկ, 23:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
57Երեկ, 23:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
54Երեկ, 23:36
«Թրամփը Զելենսկիին կոչ է արել հանդիպել Պուտինի հետ՝ Մոսկվայում». #Bloomberg
97Երեկ, 23:25
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը կարևորել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնումը
61Երեկ, 22:54