«2021-ին Հայաստանի ընդդիմությունն աջակցություն է խնդրել ՌԴ-ից, սակայն մերժում է ստացել». Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ ժամանակին զգուշացրել էր Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու հետևանքների մասին (կապված հայ-ռուսական հարաբերությունների հետ-խմբ.), սակայն իրեն ոչ ոք չէր լսել:
Քաղաքական գործիչը մտավախություն է հայտնել, որ վերջին շրջանում վատթարացող հարաբերությունները հետագայում կարող են կասկածի տակ դնել Գյումրիում ռուսական բազայի ներկայության անհրաժեշտությունը, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը:
«2021-ին Հայաստանի ընդդիմությունը դիմել է Ռուսաստանին՝ աջակցելու խնդրանքով, սակայն Ռուսաստանը մերժել է: Մենք ասացինք՝ ի՞նչ եք ասում, ոչ մի դեպքում։ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ղարաբաղում պատերազմը կանգնեցնող պայմանագիրը ստորագրած երեք կողմերից մեկն է։ Եթե նա չլինի, ապա նորից ռազմական գործողություններ կսկսվեն, մենք կներգրավվենք, մեզ կներքաշեն, մենք չենք ուզում, որ մեզ ներքաշեն, մենք մեր գործերն ունենք, այնպես որ ձեռք մի տվեք նրան»,- ասել է Զատուլինը:

«ՀՀ քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում»․ Մարիաննա Ղահրամանյան
6204:06
«Կառավարությունը փող չունի, դրանք մեր փողերն են, որ լիուլի մսխում է իր կայֆերի համար»․ Ոսկան Սարգսյան
9001:24
«Եթե ընդդիմությունը գնա հանրաքվեի, դա քաղաքական ինքնասպանություն կլինի»․ Վահե Գրիգորյան
10200:06
«ՀէՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, խլում են՝ Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար»․ Նարեկ Կարապետյան
104Երեկ, 23:36
«Փաշինյանը միացնելու է ռեպրեսիվ մեքենան՝ ՀՀ-ն գլորելով ավտորիտարիզմի անդունդը»․ Միքայել Նահապետյան (տեսանյութ)
107Երեկ, 23:06
Իրանի հարավում հզոր պայթյուն է տեղի ունեցել
192Երեկ, 22:31
«ՆԳՆ-ից պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան, եթե մերժեն՝ կդիմեմ ՄԻԵԴ»․ Արտակ Բեգլարյան
97Երեկ, 22:18
«Պետք է հնարավորինս չընկնենք հիստերիկայի օրակարգի մեջ․ դա Նիկոլի օրակարգն է»․ Արտակ Հարությունյան
94Երեկ, 22:06