Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու Հայաստանի որոշումն ափսոսանք է առաջացնում». Զախարովա

«ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու Հայաստանի որոշումն ափսոսանք է առաջացնում». Զախարովա
903
Չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2023 թ., 16:06

Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու Հայաստանի որոշումը ափսոսանք է առաջացնում, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք չենք կարծում, որ այս որոշումը բխում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից և կնպաստի մեր բարեկամ երկրի անվտանգության և կայունության ամրապնդմանը: Միաժամանակ մենք հասկանում ենք, որ հայ գործընկերները չեն պատրաստվում արգելափակել կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքը»,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ «պաշտոնական Երևանի մոտեցումները դռները բաց են թողնում և թույլ են տալիս հետագայում միանալ կազմակերպության աշխատանքներին»: