Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան
1041
Հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2023 թ., 14:24

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կփոխանցի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը՝ դրանց միանալու համար: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկը:

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ: Մենք քննարկել ենք նաև այդ հարցերը, որոշումների կայացման մեխանիզմները: Բոլոր որոշումները, որոնք կկայացվեն այսօր, բացարձակապես լեգիտիմ են, բոլոր որոշումներն ընդունվում են անդամ բոլոր երկրների համաձայնությամբ»,- ասել է նա: