Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Առաջարկում եմ քննարկել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրադրությունը». Լուկաշենկո

«Առաջարկում եմ քննարկել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրադրությունը». Լուկաշենկո
978
Հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2023 թ., 16:06

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգում միջազգային և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ արդիական հարցեր են: «Անհրաժեշտ է վերլուծել կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրադրության զարգացման հիմնական միտումները: Անհրաժեշտ է նոր լուծումներ գտնել մեր պետությունների անվտանգության ամրապնդման համար»,-ասել է նա՝ նեղ կազմով նիստի ժամանակ:
Նշենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովն առաջին անգամ անցկացվում է առանց Հայաստանի մասնակցության: