Բլինքենը համաձայնել է Ալիևի պայմանին
![]() 1091 Երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2023 թ., 12:36 Ինչպես հայտնել էինք, նոյեմբերի 27-ին կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդում է՝ զրույցի ընթացքում Ալիևը նշել է, որ Ադրբեջանի հասցեին ԱՄՆ-ի վերջին հայտարարություններն ու քայլերը լուրջ վնաս են հասցրել ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին: Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի հայտարարություններն Ադրբեջանի հասցեին Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի Եվրոպայի ենթակոմիտեի լսումների ժամանակ կողմնակալ են: Բլինքենը խնդրել է Ադրբեջանի նախագահին թույլ տալ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենին դեկտեմբերին այցելել Ադրբեջան՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով: Ադրբեջանի ղեկավարը համաձայնել է՝ պայմանով, որ այդ այցից հետո կհանվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱՄՆ մեկնելու արգելքը: Պետքարտուղար Բլինքենը պատասխանել է համաձայնությամբ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
