Արևմտյան ԶԼՄ-ներն անդրադարձել են Մասքի՝ Իսրայել այցին
![]() 1053 Երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2023 թ., 19:54 Արևմտյան ԶԼՄ-ներն անդրադարձել են ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների, X սոցցանցի ղեկավար Իլոն Մասքի՝ Իսրայել կատարած այցին: Ավելի վաղ Մասքը հայտնել էր, որ Starlink-ի տերմինալներ կտրամադրվեն Գազային օգնություն ցուցաբերող միջազգայնորեն ճանաչված կազմակերպություններին: Ի պատասխան՝ Իսրայելի կապի նախարար Շլոմո Կարխին ասել է, որ Թել Ավիվը կօգտագործի բոլոր հասանելի միջոցները, որպեսզի կանխի Starlink-ի արբանյակային կապի օգտագործումը ՀԱՄԱՍ-ի կողմից: Գործարարը նաև համաձայնել է X-ում կատարված գրառումներից մեկի հետ, որի հեղինակը կարծիք է հայտնել, որ հրեական համայնքներն «ատելություն են հրահրում»: Դա հանգեցրել է Սպիտակ տան քննադատության և գովազդատուների զանգվածային հեռացմանը Մասքի հարթակից, նշում է CNN-ը: «Վեճերն արագորեն վերածվել են հսկայական կոմերցիոն գլխացավի ընկերության համար. առնվազն մեկ տասնյակ խոշոր բրենդներ դադարեցրել են X սոցիալական ցանցում գովազդը: Դրանց թվում են Disney-ը, IBM-ը, Fox Sports-ը և նույնիսկ Եվրոհանձնաժողովը»,- նշում է հեռուստաալիքը: The New York Times թերթը կարծում է, որ սկանդալի ֆոնին Իլոն Մասքը որոշել է այցելել Իսրայել, որպեսզի հանգստացնի հակասեմական դավադրության տեսությանը նրա աջակցության վերաբերյալ բողոքները: «Իսրայել ժամանելուց հետո Մասքը գրել է, որ «գործերն ավելի հնչեղ են, քան խոսքերը»: Հագնելով զրահաբաճկոն՝ նա շրջայց է կատարել իսրայելական Քֆար Ազա քաղաքում, որտեղ տասնյակ մարդիկ են սպանվել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակման ժամանակ»,- ասվում է հոդվածում: Մասքը համաձայնել է, որ կարևոր է նվազագույնի հասցնել անկլավում քաղաքացիական բնակչության շրջանում կորուստները: Իր հերթին, Bloomberg գործակալությունն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իլոն Մասքը հայտարարել է, որ կցանկանար օգնել Գազայի հատվածի վերականգնմանը ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմից հետո: Գործակալության տվյալներով՝ այցից հետո սոցցանցում ատելության խոսքի շուրջ քաղաքական փոթորիկը չի հանդարտվել: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է, որ հեռանում է հարթակից, քանի որ այն դարձել է «ապատեղեկատվությամբ, հակասեմականությամբ, բացահայտ ռասիզմով և կազմակերպված հետապնդումներով լի հարթակ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
