Թուրք ազգայնական առաջնորդն Իսրայելին սպառնում է պատերազմով

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելին կտրուկ դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունը՝ այն անվանելով մեր ժամանակների ամենադաժան արյունահեղություններից մեկը։ Սոցցանցերում արված հայտարարության մեջ նա պնդում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 16 հազար պաղեստինցի և վիրավորվել են տասնյակ հազարները, հայտնում է TRT Haber-ը։
Ազգայնական առաջնորդն ընդգծել է, որ Իսրայելի գործողությունները, այդ թվում՝ ժամանակավոր հրադադարից հետո հարվածների վերսկսումը, «մարդկության դեմ ուղղված հանցագործություններ» են։ Նա դատապարտել է Գազայի ռմբակոծությունը՝ անկլավն անվանելով «մահվան գոտի»։
Բահչելին նաև կոչ է արել ստեղծել պաղեստինյան պետություն, որի մայրաքաղաքն է Արևելյան Երուսաղեմը՝ հիմնված 1967 թվականի սահմանների վրա։ Նա Իսրայելից պահանջել է փոխհատուցում վճարել, իսկ նրա ղեկավարությունը, այդ թվում՝ Բենիամին Նեթանյահուն, պատասխանատվության ենթարկվել Միջազգային քրեական դատարանի առջև իր գործողությունների համար։
Բահչելին կարծիք է հայտնել, որ հրեական համայնքը պետք է դատապարտի Իսրայելի ագրեսիան, և թուրք ազգի պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու պաղեստինցիներին։
«Թուրք ժողովուրդն այլևս չի ցանկանում լռել և կողքից լուռ դիտել արյունահեղությունը և ցեղասպանությունը, որը տեղի է ունենում ամեն օր»,- ասել է Բահչելին՝ ընդգծելով, որ «Երուսաղեմը սիրող կամավորները պատրաստ են ամեն ինչի՝ պաշտպանելու համար ճնշված պաղեստինցի եղբայրներին և իսլամական արժեքները»:


«Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ.». Իշխան Սաղաթելյան
2220:42
Տաջիկստանը ՄԱԿ-ին պաշտոնական ծանուցում է ներկայացրել ՄՔԴ-ից դուրս գալու մասին
13519:43
Պաշտոնանկություններ՝ Կառավարությունում
7819:36
«Քննարկելով այդ նոր Սահմանադրության նախագիծը՝ մենք չենք հարգի (չե՞նք հավատա) ընդդիմությանը». Արսեն Բաբայան
6419:30
Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
7618:36
Իրանը պատրաստ է շտապ դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից
12718:19
Կարմիր գորգ և հյուրանոցային համար. ինչպես են ԱՄՆ-ում հնդկահավերին նախապատրաստում ներման արարողությանը (տեսանյութ)
19117:43
«Եթե մարդուն քաղաքացիությունից զրկում ենք, մարդու հիմնարար իրավունքների խախտում չէ՞». Խորեն Գրիգորյան
11413:00