«Այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի ուշագրավ հանգամանք էլ վերջին օրերի լրահոսում կորեց՝ ադրբեջանցի զինծառայողին առաջադրված մեղադրանքի մանրամասներն ու գործը դատարան մուտքագրելը:
Բոլորը հիշում են, թե իշխանության տարբեր ներկայացուցիչներն ինչպես էին փորձում մեղմացնել, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ արդարացնել ադրբեջանցի զինծառայողին՝ տողատակերում մեղադրելով ինքնապաշտպանություն իրականացնող կնոջը:
Սակայն այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը լրիվ այլ է և տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից ու որակումներից:
Մեղադրականում հստակ ներկայացված են ինչպես ադրբեջանցու՝ Անի Ավետիսյանի երեխաներին ուղղված սպառնալիքները, այնպես էլ «Մուսաևի՝ Ա. Ավետիսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, զենքի գործադրմամբ և այլ անձանց կյանքի ու առողջության համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից վեց կրակոց արձակելը»:
Գործում նաև արձանագրված է, որ այդ ամենից հետո ադրբեջանցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին։
Արդյունքում Անի Ավետիսյանը ստացել է կյանքի համար վտանգավոր ծանր վնասվածքներ, այդ թվում՝ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք, մկանների և նյարդանոթային խրձի վնասում, ինչպես նաև ձեռքի մատների ծանր վնասվածքներ։
Հասկանալի է, որ Ցեղասպանություն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիա իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությունը մեղմացնելու կամ անտեսելու համար, սակայն հասարակությունն այստեղ մեծ գործ ունի՝ թեման ուշադրության կենտրոնում պահելու և իշխանությանը հետևողականություն պարտադրելու տեսանկյունից»:

«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան
117:06
Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին
2216:54
«Թող գա այստեղ, ասի՝ ինչի՞ց ա վիրավորվել»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
4016:48
«Հերթական հանձնարարականն է վռազում կատարել»․ Մարգարիտ Եսայան
4816:30
«Բայրամովին դուք չեք պատասխանի, ես կպատասխանեմ»․ Արեգա Հովսեփյան
7216:12
«Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ». Դերենիկ Մալխասյան
6016:06
«Սա մեր պատկերացրած հայկական պետության նախագիծը չէ»․ Գառնիկ Դանիելյան
7016:00
«Սպանության սպառնալիքներ եմ ստացել». Վուչիչ
11015:49