Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ». Դերենիկ Մալխասյան

«Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ». Դերենիկ Մալխասյան
31
Այսօր, 16:06

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անգամ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած խայտառակ ընտրությունների արդյունքներով ժողովուրդը ՔՊ-ին մանդատ չի տվել սահմանադրական փոփոխություններ անելու։ Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ։ Բայց Նիկոլ Փաշինյանը պատերազմի շանտաժով փորձում է ժողովրդի գլխին կապել ալիևյան սահմանադրության հանրաքվեն։
Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմացնելու համար հատուկ պրովոկացիոն հոդվածներ է ներառել, որպեսզի ընդդիմախոսները ներքաշվեն անպտուղ բանավեճի մեջ, քննարկեն, առաջարկեն, մերժեն…
Նիկոլաալիևյան սահմանադրության բովանդակության քննարկումը պետք է դուրս գա հանրային-քաղաքական օրակարգից։
Եթե սահմանադրական փոփոխությունների մանդատ է ցանկանում ունենալ, դրա միակ ու կարճ ճանապարհն արտահերթ ընտրություններն են»: