Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Թող գա այստեղ, ասի՝ ինչի՞ց ա վիրավորվել»․ Էդմոն Մարուքյան

«Թող գա այստեղ, ասի՝ ինչի՞ց ա վիրավորվել»․ Էդմոն Մարուքյան
36
Այսօր, 16:48

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդեմ ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի գործով դատական նիստի ժամանակ պատասխանող կողմը միջնորդություն ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին ընդգրկել որպես վկա։ «Մենք պնդում ենք, որ հայցվորը՝ Նիկոլ Փաշինյանը, ով դիմել է դատարան, թող գա այստեղ, ասի՝ ինչից ա վիրավորվել, հասկանանք՝ ինչից ա վիրավորվել, ասի՝ ինչն ա համարում զրպարտություն՝ իմ խոսույթի համատեքստում, հասկանանք՝ ինչ ենք անում։ Կարող ա գա, նենց բան ասի, որ ասենք՝ հա, էս մարդը ճիշտ ա ասում»,- իր խոսքում նշեց Էդմոն Մարուքյանը։
Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հայց է ներկայացրել ընդդեմ Էդմոն Մարուքյանի՝ վիրավորանքի և զրպարտության համար։

«Թող գա այստեղ, ասի՝ ինչի՞ց ա վիրավորվել»․ Էդմոն Մարուքյան
Փաշինյանը կհարցաքննվի որպես վկա