Ի՞նչ է ասել Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի մասին. հատված՝ ցուցմունքից
![]() 222 Հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2023 թ., 09:30 «Հրապարակ» օրաթերթը լուսանկարներ է հրապարակել՝ գրելով. «Գրել էինք, որ ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի և 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ ԱՀ դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է, և հրապարակել էինք նրա ցուցմունքից մի դրվագ, որտեղ Բաբայանն ասում է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները 2 անգամ դիմել են Փաշինյանին՝ պատերազմն ամեն գնով կանգնեցնելու խնդրանքով։ Չնայած այս անձանց պնդումներին, Սամվել Բաբայանը համառորեն հերքում էր՝ իրեն չեն հարցաքննել։ «Արցախի դատախազությունում ինձ չեն հարցաքննել, կան մարդիկ, որոնք ուզում են «փիառիստ» լինեն, ասում են, թե ինձ հարցաքննել են»,- ակնարկելով Գուրգեն Ներսիսյանին՝ մեզ հետ զրույցում ասել էր Բաբայանը։ 6 օր առաջ էլ Բաբայանի գրասենյակը հանդես եկավ մի հայտարարությամբ, որում ասված էր․ «ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի և 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ ԱՀ դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում չի հարցաքննվել։ Դավիթ Դալլաքյանի գլխավորած քննչական խմբի կողմից Սամվել Բաբայանը հարցաքննվել է իր իսկ դիմումի հիման վրա վերաբացված 2000-ականների ոչ անհայտ քրգործի և ինչ-որ ՀԿ-ների կողմից սահմանադրական կարգի հնարավոր տապալման վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցված քրեական վարույթի շրջանակում»։ Սակայն այդ երկրորդ գործը հենց նույն գործն է, որի մասին մենք այդքան գրում էինք: Պատերազմի հետ կապված հանգամանքների առումով Բաբայանը հարցաքննվել է հենց սահմանադրական կարգի տապալման գործի շրջանակներում։ Ներկայացնում ենք Բաբայանի ցուցմունքից մի հատված, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանում և Արցախում զորահավաքի կազմակերպմանը և Գյանջայի օդանավակայանի հրթիռակոծմանը։ Քննիչ․ «Ինչպե՞ս կգնահատեք պատերազմի օրերին Հայաստանում և Արցախում զորահավաքի կազմակերպման ընթացքը, արդյո՞ք այն բավարար էր, թե ոչ, եթե ոչ, ապա, ըստ Ձեզ, ո՞րն էր թերացումների պատճառը»։ Սամվել Բաբայան․ «Զորահավաքը սխալ էր պլանավորված։ Զորահամալրվող անձնակազմն ըստ մասնագիտությունների և տարածքների ճիշտ չէր բաժանված։ Այսինքն՝ ըստ զինվորական մասնագիտությունների բաշխված չէր անձնակազմը, իսկ անձնակազմը ծանոթ չէր տեղանքին և ընդունակ չէր կատարել մարտական խնդիրը․․․ Զորահամալրում, կարելի է ասել, չի կատարվել, եղել են դասալքության բազմաթիվ դեպքեր։ Դասալքության դեպքերը կանխելու համար աշխատանքներ պետք է տարվեին ԱՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից, մինչդեռ, իմ տեղեկություններով, բազմաթիվ զինապարտ քաղաքացիներ կարողացել են անարգել դուրս գալ Արցախի տարածքից կամ էլ մնացել են Արցախում, բայց թաքնվել են։ Զորահամալրման պատրաստության համար պատասխանատու եղել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը։ Վերջին 20 տարիների ընթացքում այդ պաշտոնները զբաղեցրած անձինք թերի են կատարել իրենց պարտականությունները»։ Հ.Գ․ Սամվել Բաբայանի ցուցմունքը շատ ուշագրավ դրվագներ է պարունակում, առաջիկայում դրանցից որոշ հատվածներ կներկայացնենք ձեզ»,- գրում է թերթը: ![]() ![]() |
Քրեական վարույթ է նախաձեռնվել
5720:36«Նրանք վստահ են՝ Սուրբ Եկեղեցու դեմ արշավը դատապարտված է ձախողման»․ Գառնիկ Դանիելյան
8020:30Թրամփը Զելենսկու հետ հանդիպումից առաջ մտադիր չէ Tomahawk հրթիռներ փոխանցել Ուկրաինային․ #CNN
12720:08Խուզարկություն է տեղի ունեցել Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի տներում
15719:09«Չկա մի բան, որ Նիկոլը հռչակել է որպես նպատակ ու չի հասել հակառակ արդյունքին»․ Սամվել Ֆարմանյան
17118:42««Մորդ վերցրու, գնա Նիկոլի դեմ ցույց արա» արտահայտությունն ամենևին որևէ Սաղմոսից կամ Սուրբ գրքից մեջբերում չէ»․ Արփի Դավոյան
31918:24Մանրամասներ՝ Պուտինի և Օրբանի հեռախոսազրույցից
16415:44«Ռուբիոն ռուս պաշտոնյաների հետ կքննարկի Թրամփ-Պուտին հանդիպման մանրամասները»․ WP
21814:06