«Կարմիրբերետավորը բռունցքով հարվածներ է հասցրել ցուցարարի գլխին, ում ձեռքերը մյուս պարեկները բռնել էին». «Զանգ»

340
Շաբաթ, 09 դեկտեմբերի, 2023 թ., 23:48
«Զանգ» շարժումը, որի անդամներին այսօր ակցիայի ժամանակ ոստիկանները ուժի կիրառմամբ բերման են ենթարկել, հրապարակել են կարմիրբերետավորի լուսանկար ու գրել. «Հարգելի՛ քաղաքացիներ,
Կադրում երևացող կարմիրբերետավորը բռունցքով հարվածներ է հասցրել մեր ընկերներից մեկի գլխին, երբ վերջինիս ձեռքերը բռնած են եղել այլ ոստիկաններ և բացարձակ չի եղել դիմադրություն։
Հանրությունը պիտի անուններով ճանաչի իր «քաջերին», որ հանկարծ չմտածեն, թե անանուն ու անդեմ կհարվածեն քաղաքացուն ու չեն արժանանա պարսավանքի։
Խնդրում ենք նրան ճանաչող մարդկանց գրել այս հրապարակման մեկնաբանություններում կամ մեր էջին՝ նրան ոչ բռնի պայքարի գործիքակազմին ծանոթացնելու նպատակով։
Խնդրում ենք առավելագույնս տարածել այս գրառումը»։
Աղբյուրը` «Զանգ» շարժում

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
6301:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
6501:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
9000:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
75Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
70Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
69Երեկ, 23:00
«Дальше действовать будем мы». Պուտինի հատուկ ներկայացուցիչը հաստատում է Վաշինգթոն կատարած այցը (տեսանյութ)
112Երեկ, 22:49
«Հյուսիսային հոսք 2»-ի պայթյունի մեջ կասկածվող ուկրաինացին ապաստան է խնդրել Խորվաթիայից
115Երեկ, 22:49