Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան

«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
50
Այսօր, 14:24

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է թանկ վճարվող սթրեսային մի փորձության.
Ահազանգ.
Խնդիրը ներկայացնում եմ մեզ դիմած քաղաքացու խոսքերով.
- անցած շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ եմ հայտնվում մի իրավիճակում, երբ հասարակական տրանսպորտով տեղ հասնելը վերածվում է իսկական փորձության։ Անցած անգամ մոտ 50 րոպե ավտոբուսի մեջ նստած սպասել եմ՝ առանց որևէ առաջընթացի։ Այսօր, կանխատեսելով, որ նույն վիճակն է լինելու, Նժդեհի հրապարակիցբստիպված իջա ու ոտքով շարունակեցի ճանապարհս՝ ժամանակ կորցնելու փոխարեն։ Վստրեչի կամրջից նորից նստեցի մեկ այլ ավտոբուս, բայց պատկերը նույնն էր․ մարդիկ կանգնած էին, ավտոբուսները՝ խցանման մեջ, իսկ դատարկ ավտոբուսներ շարքով սպասում էին։
Պատկերացնո՞ւմ եք՝ նույն երթուղին սպասարկող երկու-երեք ավտոբուս կանգնած են նույն կանգառում, և քաղաքացիները ժամերով չեն կարողանում տեղ հասնել։ Նույնիսկ ուղևորներից մեկը վարորդին հարցրեց․ «Ախպերս, էլի մի ժամ կանգնելո՞ւ ենք»…
Ի՞նչ է կատարվում Երևանի ճանապարհներին։ Որտե՞ղ է երթևեկության կազմակերպումը, որտե՞ղ են պատասխանատուները և ինչո՞ւ են քաղաքացիները ստիպված ամեն օր իրենց ժամանակը, աշխատանքը և նյարդերը զոհաբերում այս անկազմակերպության պատճառով ու դեռ մի բան էլ՝ տուգանվում։
Հասարակական տրանսպորտը պետք է ծառայի քաղաքացուն, ոչ թե քաղաքացուն դարձնի խցանումների ու տուգանքների պատանդ։
Երևանցիները պատասխանատուներից պահանջում են արժանապատիվ տրանսպորտային սպասարկում, մանավանդ որ արդեն թանկացած գնով են վճարում»։

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան