«Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե հիմա 2018 թիվն է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանին է ճնշում, նա էլ փորձում է ընդդիմությանը ճնշել.
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է․ «Եթե պարզի՝ խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնում է նոր սահմանադրության հետագա ընդունման գործընթացն ու դեմ է արտահայտվում դրան, կնշանակի՝ դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ վերջնական ու համապարփակ խաղաղությանը»։ Նա հավելել է․ «Ինչպե՞ս պետք է գործի կառավարող մեծամասնությունը․ իմ պատկերացումը հետևյալն է՝ այդ պարագայում հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ»։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե հիմա 2018 թիվն է, ինքը տիրապետում է հանրային ռեսուրսի, որ կարողանա ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում գործադրել։ Թիկնապահների ու ոստիկանների մեծ խմբով շրջողը խոսում է ընդդիմության հանդեպ հանրային ճնշում գեներացնելու մասին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանի հետ «վերջնական ու համապարփակ խաղաղության» մասին, մինչդեռ ՀՀ սահմանադրությունը փոխելը Իլհամ Ալիևի հերթական, բայց ոչ վերջին պահանջն է, նման պահանջներ դեռ շատ են լինելու։ ՀՀ սահմանադրությունը փոխելու համար Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանին է ճնշում, նա էլ փորձում է ընդդիմությանը ճնշել»։

«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
1914:48
«Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե հիմա 2018 թիվն է»․ Ոսկան Սարգսյան
4114:12
«Անկախության հռչակագրի նախաբանում կան ժամանակավրեպ նպատակադրումներ»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
5913:48
«Նման բաներ լինում են, բայց անձամբ իմ ճաշակով չէ»․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
5513:24
«Եվրոպական բազմաթիվ երկրների առաջնորդներ ընտրել են ռազմական էսկալացիայի ուղին»․ Շոյգու
10113:19
«Ինքը 2018-ի Փաշինյանը չէ, ում մի կոչով հարյուր հազար մարդիկ կարող էին դուրս գալ փողոց». Աննա Գրիգորյան
6613:12
«Ժողովուրդը մեզ չի լիազորել կողմ քվեարկել ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
5413:06
«Եթե պետք լինի, սահմանադրական գործիքակազմով կճնշենք ընդդիմությանը»․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)
6513:00