«Խաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրման, հանված է Արցախին վերաբերող 9-րդ կետը». Վարդան Օսկանյան

«Սեղանի վրա այսօր կա, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր: Իմ տեղեկություններով՝ բավական առաջ է գնացել, մոտ է ստորագրման: Մեծ հավանականությամբ՝ ոչ հեռու ապագայում այդ փաստաթուղթը կստորագրվի: Այդ փաստաթղթում նախկինում կար, եթե չեմ սխալվում, 9-րդ կետը, որտեղ խոսվում էր Արցախի ժողովրդի իրավունքների մասին: Այդ կետն այսօր հանված է: Ընդհանրապես, Արցախի մասին խոսք չկա: Եթե այս պայմանագիրն ստորագրվում է առկա բովանդակությամբ, դրանով նշանակում է, մենք փակում ենք Արցախի էջն առհասարակ: Պատահական չէ, որ վերջերս Ադրբեջանի նախագահն ասաց, որ հայերը պետք է մոռանան Արցախի մասին: Ես կարծում եմ, որ դա անհնար պահանջ է: Հայ ժողովուրդը երբեք չի կարող մոռանալ Արցախը: Դա նշանակում է՝ մոռանալ մեր անցյալը, մեր պատմությունը, մեր ողջ մշակութային ժառանգությունը: Արցախը հայկական հող է, երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, նույնիսկ խորհրդային շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ, իսկ վերջին 30 տարում փաստացի անկախ միավոր է եղել: Պահանջել, որ հայ ժողովուրդը մոռանա Արցախն, ուղղակի անհնար է:
Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները գնում են դրան և այս փաստաթղթի ստորագրումը մոռացության է մատնում մեր հայրենիքի մի մասը:
Ադրբեջանը պետք է հասկանա, որ այս պայմանագիրը ստորագրում են ոչ թե Հայաստանի ու հայ ժողովդրի հետ, այլ ընդամենը Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության հետ:
Արցախի ժողովրդի՝ իրենց հայրենիք ու իրենց տները վերադառնալու հարցը պետք է մաս կազմի այս պայմանագրի, եթե այս պայմանագիրն իրոք լինելու է խաղաղության պայմանագիր»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է գրեթե 5 հազարի
4114:28
«Մինչև թույլ չտան, չեք կարող բարձրանալ». իրավիճակը՝ Աբովյանի քննչականի մոտ (տեսանյութ)
3713:54
«Մեր աշխատողներից մեկին գիշերը ստենդ են դրել». «Մուլտի սթոուն»-ի աշխատակից
5512:42
«Բացեք գործարանը, որ կարողանանք ապրել». «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (տեսանյութ)
6012:36
«Զանգել, ասել են՝ եթե վարձը չտաք, կարաք տունն ազատեք». «Մուլտի սթոուն»-ի աշխատակից
5712:30
«Սա Սովետաշենի աղբավայրը չէ, աղբի կուտակման վայր է Հրապարակի հարևանությամբ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5612:24
«Անելանելի վիճակում ենք հայտնվել». «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (տեսանյութ)
5612:18
«Տեղի ունեցածն ազգային ամոթի հերթական դրսևորումն է»․ Հայկ Խանումյան
9812:06