«Ալիևն իսկապես հավատացել է, թե Ադրբեջանը վերածվել էր «միջին տերության»»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվեցի դիկտատորը հայտարարել է. «Ադրբեջանն աջակցում էր անկախ և ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծումը՝ մայրաքաղաքով Արևելյան Երուսաղեմում»։
Սա իհարկե էրդողանյան տեսակետն է առաջին հերթին՝ ում պարտական է Ալիևը, սակայն հայտարարությունն հետաքրքիր է հնչում այնքանով, որ Ալիևը պարտական է նաև Նեթանյահուին, ով հրեական պետության ո՛չ միայն տեխնոլոգիական աջակցությունն է տվել Ադրբեջանին, այլև ԱՄՆ-ում և Եվրոպայում հրեական լոբբիստական խմբերի միջոցով աջակցել էր Ադրբեջանի ռազմաքաղաքական հանցագործությունների նկատմամբ ամերիկյան և եվրոպական առաջնորդների լոյալությունը կամ առնվազն լռությունը։
Ալիևյան այս մոտեցումը տպավորություն է ստեղծում, որ Ալիևն իսկապես հավատացել է, թե Ադրբեջանը վերածվել էր «միջին տերության» (middle power), այն պարագայում, երբ միջին տերություն կառուցելու համար Ադրբեջանի նման պետությանն անհրաժեշտ է ներքին վերափոխումների և արտաքին գործոնների կառավարման այնպիսի համակցություն, որպեսզի առկա նյութական ռեսուրսները վերածվեն իրական ազդեցության։
Իհարկե գուցե նման փորձեր կան, սակայն այդ փորձերը ինչքանո՞վ կփոխարկվեն իրական վերափոխումների՝ ցույց կտա ժամանակը...»։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
250Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
158Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
189Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
194Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
171Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
15129.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
13329.08.2026, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
29629.08.2026, 22:36