«Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը կարող է հետաձգվել»․ #Ole

2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը՝ Իսպանիայի և Արգենտինայի հավաքականների միջև, կարող է հետաձգվել Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով, հայտնում է Ole-ն։
Ծուխը տարածվել է Կանադայի մի քանի քաղաքներում և հասել ԱՄՆ-ի հյուսիսային նահանգներ։ Ինչպես նշում է Ole-ն, աշխարհի առաջնության եզրափակչի հետաձգման հավանականությունը մնում է ցածր, սակայն նման հնարավորությունը չի բացառվում։ Եթե օդի աղտոտվածության մակարդակը վտանգ ներկայացնի առողջության համար, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ունի ընթացակարգեր՝ միջոցառման անցկացման հնարավոր փոփոխությունները գնահատելու համար։
Նշենք, որ եզրափակիչը պետք է կայանա հուլիսի 19-ին Իսթ Ռադերֆորդի (Նյու Ջերսի) «Մետլայֆ» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։ Կանադայի հրդեհների հետևանքով առաջացած թանձր ծուխն ու մշուշը հասել են ԱՄՆ-ի հյուսիս-արևելք, այդ թվում՝ Նյու Յորք և Նյու Ջերսի։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
158Երեկ, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
23203.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
46003.11.2026, 18:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
69103.11.2026, 13:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
29002.11.2026, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
29602.11.2026, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
34701.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
33901.11.2026, 20:48